Ալեքսանդրի և Լիլիթի որդու 7–ամյակն ու մայրիկի անակնկալը որդուն

Ալեքսանդրի և Լիլիթի որդու 7–ամյակն ու մայրիկի անակնկալը որդուն

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի և սննդաբան Լիլիթ Բասյանի որդին՝ Ալեքսանդրը, դարձել է 7 տարեկան, ինչի առթիվ կազմակերպված խնջույքի մանրամասներն ու լուսանկարները Tert.am Life–ը ներկայացնում է իր ընթերցողներին։

Հայրիկի անվանակից փոքրիկը ծնվել է հենց նրա տարեդարձի օրը՝ այսպիսով՝ ավագ Ալեքսանդրը դարձավ 39, կրտսերը՝ 7 տարեկան։

Փոքրիկի տարեդարձի խնջույքի թեման և տորթը եղել են MARVEL–ի հերոսներով, քանի որ Ալեքսանդրը շատ է սիրում այդ հերոսներին։ Լիլիթը պատմեց, որ այս տարի խնջույքին ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ։

Մայրիկն ուղիղ կեսգիշերին անակնկալ է մատուցել որդուն։ Ալեքսը վաղուց էր երազում իր սենյակն ունենալու մասին․ ամիսներ առաջ մայր ու որդի տեղափոխվել են նոր բնակարան, որտեղ վերանորոգում էին տղայի առանձին սենյակը։

«Ալեքսը միշտ երազել է իր սենյակի մասին։ Ես իրեն խոստացել էի, որ այս տարի կունենա։ Մենք միասին երկար ժամանակ ընտրում էինք դիզայնը։ Այնպես էի արել, որ մինչև տարեդարձն ամեն ինչ հասցնենք։ Նա չգիտեր, որ սենյակն արդեն պատրաստ է, ուղիղ կեսգիշերին բացեցի իր սենյակի դուռն ու նա ուղղակի երջանկացավ՝ տեսնելով, որ սենյակը պատրաստ է»,– պատմեց Լիլիթը։

Փոքրիկը ևս մի նվիրական երազանք ունի, որը մտապահել է իր տարեդարձի օրը, սակայն այդ մասին նույնիսկ մայրիկին չի պատմել, խոստացել է բարձրաձայնել երազանքը, երբ այն իրականանա։

Լիլիթը նկատեց, որ Ալեքսանդրն իր տարիքի համեմատ շատ հասուն և իմաստուն է։ «Կարծես մեծ մարդուկ լինի։ Գուցե զարմանալի թվա, բայց ես կարող եմ խորհորդներ հարցնել իրեն և ճիշտ խորհուրդ լսել։ Նա յուրահատուկ ու շատ նուրբ հոգի ունի։ Բնավորությամբ ինձ է նման։ Ես միշտ եմ ասում եմ՝ հնարավոր է իմ տղայի արտաքինն իմը չէ, սակայն հոգին ու բնավորությունն իմն են»,– ասաց մայրիկը։

(Visited 3 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: