Համեղ խաչապուրի՝ վրացի խոհարարից․ հրաշալի բաղադրատոմս ձեր ընտանիքի համար Այս բաղադրատոմսը ես ինձ հետ բերել եմ Թբիլիսիից։ Այն ինձ տվել է վրացի խոհարար։
Բաղադրիչներ
200 մլ կեֆիր,
2 ձու,
3 բաժակ ալյուր,
1 թեյի գդալ աղ,
0,5 թեյի գդալ սոդա,
2 ճաշի գդալ բուսական յուղ,
1 թեյի գդալ շաքար,
0,5 կգ պանիր։
Պատրաստման եղանակը
Մինչև միատարր զանգված դառնալը խառնում ենք կեֆիրն ու ձուն: Ավելացնում ենք մնացած բաղադրիչները՝ աղ, սոդա, շաքար, յուղ։ Խառնում ենք։
Աստիճանաբար շաղ ենք տալիս ալյուրը և անընդհատ խառնում պատառաքաղով։ Պատրաստում ենք միջուկը՝ ձու+պանիր՝ մանրացրած մանր քերիչով։
Խմորը մասերի ենք բաժանում։ Գրտնակում ենք բարակ լոշիկները։ Դնում ենք միջուկը՝ վերևից ծածկելով երկրորդ լոշիկով։ Տապակում ենք տապակայի մեջ երկու կողմից։
(Visited 7 times, 1 visits today)