ՀՐԱՏԱՊ՝ Հետմահու Քրեական գործ Ռիտայի վրա
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների 5 քրեական գործ կվերաբացվի
Նա հիշեցրել է, որ առաջին տիկնոջ կարգավիճակում տիկին Սարգսյանն իրականացրել է բազմաթիվ բարեգործական, առողջապահական ծրագրեր, որոնց շնորհիվ փրկվել ու բարելավվել է մեծ թվով երեխաների ու մեծահասակների կյանքի որակը։
«Անթույլատրելի ենք համարում տիկին Ռիտա Սարգսյանի բարի համբավը պիտակավորելու գործելաոճը: Կոչ ենք անում մամուլի միջոցներին զերծ մնալ իր մասին չստուգված և կեղծ տեղեկատվության տարածումից: Կիսելով զոհված զինծառայողների ընտանքիների վիշտը՝ առաջարկում ենք տիկին Իրինա Ղազարյանին
հրապարակավ հերքել իր կողմից բարձրաձայնված հերյուրանքը»,– գրում է Մակինյանը` վստահեցնելով, որ ՀՀ օրենսդրության շրջանակներում շարունակելու է պաշտպանել Ռիտա Սարգսյանի բարի համբավն ու պատիվը: Հիշեցնենք` այսօր` հունվարի 16-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող`
խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը, դժգոհելով քննության անարդյունք ընթացքից, ասել էր. «Երևի իրենց ամուր զինվոր է պետք, տանում են, զինվորի գլուխն ուտում են, օրգանները հանում վաճառքի: Բիզնես են անում հա՛մ արյան վրա, հա՛մ երիկամների: Տարիներ շարունակ Ռիտա
Սարգսյանը երիկամ էր վաճառում: Նվեր էր տալիս, որտեղի՞ց էր տալիս, այդ երիկամը ծառի վրա էր աճո՞ւմ»։ Որդեկորույս մայրը նշել էր նաև, որ համոզված չէ, որ բանակում զոհված որդուն հողին հանձնելիս նրա երիկամները տեղում են եղել։