Կծու համեմունքների օգտակար հատկությունների մասին

Կծու համեմունքների օգտակար հատկությունների մասին

Համեմունքները միան ուտեստներին համ հաղորդելու նպատակ չեն հետապնդում: Դրանց հատկապես կծու տեսակները՝ չիլի պղպեղը, հալապենյոն եւ կայնեյան (կարմիր պատիճապղպեղ) մի շարք առողջարար հատկություններ ունեն.

Հավելյալ քաշի կորուստ

Կծու համեմունքների հրահրմամբ ի հայտ եկող սուր զգացման պատասխանատուն դրանց բաղադրության մեջ առկա միացություններից մեկը՝ կապսաիցինն է: Հետազոտությամբ ապացուցվել է, որ վերջինս նյութափոխանակության արագությանը 8 տոկոսի չափով աճ հաղորդելու եւ, բնականաբար, նույնքանով էլ

ավել կալորիաներ վառելու հատկություն է դրսևորում: Բացի այդ, կծու համեմունքներ օգտագործող մարդիկ առավել քիչ ծավալի սնունդով են բավարարվում, ինչն էլ կարող է նվազ քանակով կալորիաների սպառում ենթադրել: Մասնավորապես, կանադացի գիտնականները պարզել են, որ կծու սոուսով նախուտեստներին

նախապատվություն տվող մարդիկ, մյուսների համեմատ, ընդհանուր առմամբ, 200 կալորիայով նվազ էներգետիկական արժեք ունեցող սնունդ են ընդունում:

Առողջ սիրտ

Կծու համեմունքները նաև սրտի աշխատանքի բարելավման են հանգեցնում: Լեզվի վրա վառող ազդեցությամբ հայտնի նույն այդ կապսաիցինը կարող է օրգանիզմում առկա «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցման հանգեցնել:

Քաղցկեղի կանխարգելում

Հետազոտությամբ պարզվել է, որ որոշ կծու համեմունքներ քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց են հանդիսանում: Մասնվարորապես, կապսաիցինը շագանակագեղձի քաղցկեղի աճի տեմպերը նվազեցնելու հատկությամբ է աչքի ընկնում: Իսկ Հնդկաստանից ներմուծվող քրքումի բաղադրության մեջ առկա՝ քուրքումին անվամբ հայտնի հակաօքսիդանտը կարող է ընդհանրապես քաղցկեղի առաջացումը կանխարգելել:

Արյան ճնշման կարգավորում

Մի շարք հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ կապսաիցինը արյան շրջանառության մեջ առկա ազոտական օքսիդի բաղադրությանը աճ հաղորդելու, արդյունքում էլ՝ օրգանիզմը բորբոքումներից պաշտպանելու և արյան ճնշումը կարգավորելու հատկությամբ է աչքի ընկնում: Արյան ճնշման կարգավորման տեսանկյունից ամենաարագն ու արդյունավետը կարմիր պատիճապղպեղն է գործում:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: