Կոկոսի միջուկով հրաշք ռուլետ, որն անհնար է չհավանել

Կոկոսի միջուկով հրաշք ռուլետ, որն անհնար է չհավանել

Ինչը կարող է ավելի հաճելի լինել քան բուրավետ սուրճը և կոկոսի աղանդերը։ Այս հրաշք ռուլետի համար անհրաժեշտ բաղադրիչները հնարավոր է գտնել յուրաքանչյուր սառնարանում։ Այն պատրաստվում է շատ արագ ու հեշտ։ Անգամ երեխան կարող է հեշտորեն պատրաստել այս հրաշք ռուլետը՝ ուրախացնելով ծնողներին քաղցրիկ անակնկալով։

Անհրաժեշտ է

Թխվածքաբլիթ՝ 200գ

Կակաո՝ 2ճ/գ

Կաթ՝ 70մլ

Կոկոսի քերուկ՝ 50գ

Կարագ՝ 70գ

Շաքարափոշի՝ 30գ

Խտացրած կաթ՝ 60գ

Ինչպես պատրաստել

Թխվածքաբլիթը փշրել՝ տոպրակի մեջ դնելով և գրտնակելով։ Թխվածքաբլիթը կարելի է միանգամից շոկոլադե վերցնել կամ կակաո-փոշի ավելացնել։ Զանգվածի մեջ ջուր և կաթ լցնել՝ խմորի վերածելով։ Գրտանել պատրաստի խմորը։

Կրեմի համար կարագի մեջ ներմուծել խտացրած կաթը։ Խառնել՝ ներմուծելով կոկոսի քերուկը։ Կրեմը հավասարաչափ տարածել խմորաշերտի վրա և ռուլետ փաթաթել։ Զարդարել այն կոկոսի քերուկով։ Թողնել սառնարանում՝ մի քանի ժամով։

(Visited 20 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: