Ո՞ր սպորտաձեւը կօգնի վերականգնվել COVID-19-ից հետո

Ո՞ր սպորտաձեւը կօգնի վերականգնվել COVID-19-ից հետո

Կորոնավիրուսային վարակը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա, այդ թվում՝ սրտանոթային համակարգի, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս տարած հիվանդությունից հետո առնվազն վեց ամիս խուսափել ծանր ֆիզիկական ակտիվությունից: Սակայն, ինչպես նշում է AiF.ru-ն, կա սպորտաձեւ, որը ոչ միայն ընդունելի է վերականգնողական շրջանում, այլեւ կարող է օգտակար լինել:

Այդպիսի սպորտաձեւ է սկանդինավյան քայլքը, որը դահուկների ձողերով քայլել է ենթադրում: Շատ գիտնականների կարծիքով՝ քայլելու այս ձեւը կարող է հիանալի այլընտրանք լինել ինտենսիվ ֆիզիկական պատրաստվածությանը, ինչը մեծ ծանրաբեռնվածություն է առաջացնում մարդու սրտի վրա:

Մասնագետների կարծիքով՝ սկանդինավյան քայլքը փափուկ կերպով ամրացնում է մարդու շնչառական եւ սրտանոթային համակարգը, բացի այդ, այս մարզաձեւն օգնում է ամրապնդել իմունային համակարգը: Թարմ օդը, որը նախապայմանն է այդպիսի մարզանքի համար, իր հերթին նաեւ բարերար ազդեցություն է թողնում քնի եւ մարդու ընդհանուր տրամադրության վրա:

(Visited 21 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: