Ո՞ր ախտանիշը կարող է մոտալուտ մահվան նշան լինել․․
65 տարեկանից բարձր անձանց մոտ շարժողական համակարգի վատթարացումը, աթոռից վեր կենալու կամ հանգվելու դժվարությունները կարող են տագնապալի նշան լինել: Այս մասին զգուշացնում են Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են The BMJ ամսագրում:
35-55 տարեկան 6000 կամավորի տվյալներն ուսումնասիրելով՝ գիտնականները հայտնաբերել են, որ թույլ շարժողական ֆունկցիան կապված է եղել մահացության բարձր ռիսկի հետ:
Մահացած մասնակիցների մոտ աթոռից վեր կենալու ժամանակի ցուցանիշներն ավելի վատ են եղել, քան վերապրածների մոտ:
Գիտնականները նշում են, որ շարժողական ֆունկցիայի փոփոխությունների վաղ հայտնաբերումն օգնում է միջամտություններ կատարել:
(Visited 8 times, 1 visits today)