«Իսկական կյանքի առաջին կանոնը՝ արա այն, ինչից վախենում ես». Անահիտ Սիմոնյան
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անահիտը սպիտակ զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Անահիտը զգեստը համադրել է նույն գույնի երկարաճիտների հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Իսկական կյանքի առաջին կանոնը՝ արա այն, ինչից վախենում ես»,- մեկնաբանություններում գրել է նա։
Ավելի վաղ երգչուհին լուսանկարներ էր հրապարակել իր ու որդու՝ Արմանի հանգստից։ «Վերջապես հանգստի ենք մեկնել: Սա պարզապես հանգիստ չէ, այլ իմ երազանքը ճամփորդել Արմանի հետ եւ նրան ցույց տալ աշխարհը: Այսօր մենք Աթենքում ենք, բայց ես նրա համար փոքրիկ ճամփորդություններ եմ կազմակերպել: Իմ ծնողները մեզ յոթ տարեկանից ցույց են տվել աշխարհը, եւ մենք շատ էինք ճամփորդում, ինչի համար ես նրանց շատ շնորհակալ եմ»,- գրել էր Անահիտը։