Ինչո՞ւ է հիմնավոր ճաշից հետո քնելու ցանկություն առաջանում
Ոմանք կուշտ ճաշելուց հետո ցանկանում են քնել, եւ դրա «մեղավորը» ուղեղի հիպոթալամուսի հատվածն է, որտեղ գոյանում է օրեքսին նյութը (նեյրոպեպտիդ կամ սպիտակուցային նեյրոմեդիատոր), որը պատասխանատու է առույգության, գրգռվածության եւ ախորժակի համար։
Ինչպես տեղեկացնում է Men’s Health-ը, էնդոկրինոլոգ Պավել Բարանովը բացատրել է, որ օրեքսինը որոշում է մետաբոլիզմի, ցիրկադային ռիթմերի եւ քնի ազդեցությունը օրգանիզմի վիճակի վրա։
«Օրեքսինային նեյրոնները գրգռում են ուղեղի այն հատվածները, որոնք կարեւոր դեր են խաղում առույգ լինելու մեջ, ներառյալ նրանք, որոնք կարգավորում են դոֆամինի, նորադրենալինի, հիստամինի եւ ացետիլխոլինի առաջացումը»,- նշել է բժիշկը։
Օրեքսինը ուժեղացնում է քաղցը եւ փոխգործակցում այն նյութերի հետ, որոնք այն ձեւավորում են։ Լեպտին հորմոնը, որը պատասխանատու է էներգափոխանակման համար, ճնշում է նեյրոպեպտիդներին, իսկ գրելինը եւ արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակը խթանում են դրանք։
Հիմնավոր ճաշը, որի մեջ շատ են ածխաջրերը (հատկապես պարզ), ճնշում է օրեքսինը եւ քնի հակում առաջացնում։ Դրանից խուսափելու համար էնդոկրինոլոգը խորհուրդ է տալիս ածխաջրերը օրվա ընթացքում բաշխել սննդի մի քանի ընդունումների վրա, սննդի յուրաքանչյուր ընդունումը հագեցնել սպիտակուցներով, ճարպերով եւ ածխաջրերով (ավելի նախընտրելի է ցածր գլիկեմիկ ինդեքսով)։
Կարեւոր է նաեւ կրճատել օրգանիզմում ճարպային հյուսվածքի մակարդակը, քանի որ որքան շատ է ճարպը, այնքան ավելի շատ է լեպտինը, որն ինհիբացնում է օրեքսինային նեյրոնները։