Պարզվում է Վահե Հակոբյանը ՊՈԱԿ-ում ֆեյք է աշխատել:
Ներկայիս իշխանության ընդդիմադիրներն ու առավել ևս Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչները պատեհ-անպատեհ առիթը բաց չեն թողնում վարչապետի աշխատակազմի «Հանրային
կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին անպատասխանատու կերպով անվանել «Ֆեյքերի» ՊՈԱԿ: Ընդ որում իր ԱԺ ելույթի ժամանակ նման հայտարարություն արեց նաև Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:Բայց արի ու տես, որ հենց նույն Վահե Հակոբյանը ժամանակին աշխատել է հենց նույն ՊՈԱԿ-ում:
«ՊՈԱԿ-ում ես եղել եմ շատ կարճ՝ մոտ 3 ամիս։ Անհրաժեշտություն կար իմ ընկերներին այնտեղ օգնելու»,- հայտարարել է Վահե Հակոբյանը։
Բայց ինչպես պարզվեց, Հակոբյանը ՊՈԱԿ-ում որպես աշխատող գրանցված է եղել 2011-2016 թթ.։ Որպես
արդարացում՝ Վահե Հակոբյանը նշեց, որ գուցե որևէ շփոթմունք է եղել, և ինքը 5 տարի շարունակ գրանցված է մնացել նախագահականի ՊՈԱԿ-ում։
Այսպիսով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը խոստովանեց, որ 5 տարի գրանցված
լինելով նախագահի աշխատակազմի ՊՈԱԿ-ում՝ աշխատանքի է հաճախել ընդամենը 3 ամիս, բայց բնականաբար ՊՈԱԿ-ում որպես աշխատող գրանցված ողջ 5 տարիների ընթացքում վարձատրվել է պետության հաշվին: Ստացվում է, որ Վահե Հակոբյանը առանց աշխատանքի հաճախելու ստացել է
աշխատավարձ, եղել է ՊՈԱԿ-ի կեղծ աշխատող, կամ ինչպես ընդդիմադիրներից շատերն են սիրում օգտագործել իրենց խոսքում, եղել է ՖԵՅՔ:
Փաստորեն Վահե Հակոբյանը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ՊՈԱԿ-ում ՖԵՅՔ է աշխատել: