«Անկշիռ ու քամոտ…»․ Նազենի Հովհաննիսյանի շքեղ կերպարն ու հումորային գրառումը

«Անկշիռ ու քամոտ…»․ Նազենի Հովհաննիսյանի շքեղ կերպարն ու հումորային գրառումը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է շքեղ կերպարում։

Հրապարակված նոր կադրերում դերասանուհին կրում է բաց երանգի երկարափեշ զգեստ, բարձրակրունկներ, իսկ կերպարը համադրել է երեկոյան գլխարկի հետ։ Նա վառ շպարով է, մազերը հավաքված են։ Կադրին կից հայտնի հաղորդավարուհին գրել է․ «#անկշիռ ու #քամոտ…» հեշթեգերն, ապա հավելել՝ «եւ 50+ գլխարկն անպակաս»։ Հումորային մեկնաբանությանն արձագանքել են Նազենիի հետեւորդները, որոնք գնահատել են նրա երեկոյան կերպարը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին կրում էր սպիտակ հանդերձանք․ գոտկատեղը բարձր, լայն փողքերով տաբատ, երկար վերնաշապիկ։ Նրա մազերը հավաքված էին, առօրյա շպարով էր, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները, հագուստի երանգի արեւային ակնոցը, ծաղկավոր պայուսակը։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել էր․ «Աշխարհի բոլոր արևներն ու քամիները քեզ նվեր», ապա հավելել էր «#իմԵրևան» հեշթեգը։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: