«…Սրբե՛ք ձեր արցունքները, դուք բոլորդ, որ ճնշված եք օր ու գիշեր,

«…Սրբե՛ք ձեր արցունքները, դուք բոլորդ, որ ճնշված եք օր ու գիշեր, որովհետև Ես եկա նրա համար, որ մխիթարեմ և պաշտպանեմ ձեզ: Իմ Սուրբ Սիրտը կանչում է բոլորիդ, որ սրբությամբ Ինձ մոտ գաք, ապավինեք Ինձ, և Ես կառաջնորդեմ ձեզ դեպի Իմ Խորանը, ուր Ես սպասում եմ ձեզ օր ու գիշեր: Ես Ինքս

Ինձ մատուցում եմ ձեզ ամեն օր: Եկե՛ք, եկե՛ք և ԻՆՁ ՍՏԱՑԵՔ ՍՐԲՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՄԱՔՐՈՒԹՅԱՄԲ: Մի՛ վիրավորեք Ինձ, մաքուր ու սուրբ եղեք, երբ ընդունում եք Ինձ: Ներամփոփվե՛ք և ճանաչե՛ք Իմ Կենդանի Ներկայությունը փոքրիկ ճերմակ Նշխարքի, մեջ: Թող Ես զգամ ձեր սրբությունն ու մաքրությունը: Օ՜հ, եթե

միայն իմանայիք, թե ինչ Շնորհ եմ մատուցում ձեզ: Եկե՛ք, Ինձ հաճույք պատճառեք՝ խորհրդածելով Իմ Պատգամի մասին: Գոհացրե՛ք Ինձ, ապրե՛ք Իմ Պատգամով, գոհացրե՛ք Ինձ և փոխեք ձեր կյանքը:
Երջանիկ է այն մարդը, որ խորհրդածում է այն մասին, ինչ ես տալիս եմ այսօր և հետազոտում է իր սիրտը ու

քննում է իր հոգին, որովհետև Ես նրան բարձրացնելու եմ: Երջանիկ են Իմ այն քահանաները, եպիսկոպոսներն ու կարդինալները, ովքեր գալիս են դեպի Ինձ՝ մաքսավորի նման ընդունելով իրենց հանցանքը, որովհետև Իմ Խոսքը այդպիսի սրտերում է արմատ գցելու և ծաղկելու: Այնուհետև Ես բացելու եմ

նրանց աչքերը, որպեսզի նրանք կարողանան տեսնել և հասկանալ իրենց սրտերով, որ այն ինչի կարիքը Ես ունեմ, Սերն է՝ Սեր և Պաշտամունք: Բայց ավա՜ղ այս սպասավորներից շատերը ընկել են Սատանայի հմայության մեջ: Ինչպե՛ս կարող եմ Ես տանել նրանց ձևականություններն ու կեղծ խոնարհությունը, երբ

նրանց մեջ սեր չկա: Էլ ով է մնացել, որ պաշտի Ինձ: Այս ամենքի մեջ ո՛վ է լինելու առաջինը, որ օրինակ լինի Իմ զավակների համար և գա դեպի Ինձ՝ սիրտը սիրով լեցուն, գետնատարած ընկնի Իմ Սուրբ Ներկայության մեջ և երկրպագի Ինձ լռության մեջ: Այն, ինչ ԵՍ խնդրում եմ, սիրելինե՛րս, ՍԵՐՆ Է ՍՐԲՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ԵՍ

ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՍՐՏԵՐԸ: ❤ Եկե՛ք և մատուցեք Ինձ ձեր սիրտը, և Ես այն կլցնեմ Իմ Սիրով, որպեսզի դուք էլ ձեր հերթին կարողանաք լցնել Իմ զավակների սիրտը: ❤ Ես ձեր Սուրբն եմ, որ տալիս է ձեզ այս պարզ հարցումը. « Ու՞ր է այն հոտը, որը մի ժամանակ ձեզ էր վստահվել, այն հոտը, որ ձեր պարծանքն էր (Երեմիա

13.20): Մաքրե՛ք Ինքներդ ձեզ, ապաշխարե՛ք, հնազանդվե՛ք Իմ Եկեղեցու Փոխանորդին (այդ ժամանակ Հովհաննես-Պողոս II Պապն էր), որին դուք մի կողմ եք հրում և անտեսում: Դուք բոլորդ, որ դեռ ծաղրում եք նրան, անչափ ճնշում եք Իմ Սուրբ Սիրտը… ԵՍ ԵՄ՝ ՄԱՏՆՎԱԾ ԻՄ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՑ… Որքա՞ն ժամանակ

դուք դեռ պիտի շարունակեք լինել խաբուսիկ օազիսի պես Իմ Հոտի համար, ինչպես մի պատրանք անծայրածիր անապատում: Եղբայրնե՛ք, այն ինչ Ես խնդրում եմ ձեզնից, ՍԵ՛Ր Է: Եկե՛ք ու երկրպագեք Ինձ: Ժամանակ մի՛ վատնեք՝ Ինձ փնտրելով այնտեղ, որտեղ Ես չկամ: Օրինա՛կ հանդիսացեք Իմ հոտի համար:

Սերը սպասում է, ԵԿԵ՛Ք ՈՒ ԵՐԿՐՊԱԳԵ՛Ք ԻՆՁ, ԵԿԵ՛Ք ՈՒ ԵՐԿՐՊԱԳԵ՛Ք ԻՆՁ՝ ձեր Աստծուն ու Թագավորին: Վերադարձե՛ք Ինձ մոտ, եղբայրնե՛ր, և Ես՝ ձեր Հիսուսը, Իմ Սուրբ Սրտով, որը բաբախում է հավիտենական սիրով, գթալու եմ ձեզ և ձեր մեղքերը անտեսելու եմ՝ բնավ չհիշեցնելով դրանցից և ոչ մեկի մասին:

Փնտրե՛ ք Ինձ, քանի Ես դեռ Ողորմած եմ (Նախքան Նրա Արդարությունը կգա). 7 ԵՎ Ես կգամ ու կբացեմ կույրերի աչքերն ու նրանց ականջները, որոնց Ես խլացրել եմ: Ես կպոկեմ կնիքը. Ես թույլ կտամ, որ դուք տեսնեք Իմ Լույսը և լսեք ու հասկանաք Իմ Խոսքը, որպեսզի դարձի գաք և կարողանաք ձեր սրտի խորքից

գովաբանել, մեծարել ու փառաբանել Ինձ՝ ձեր Աստծուն ❤ Ես՝ Տերս, Ձեռքս դնում եմ ձեր գլխին և օրհնում եմ ձեզ: ❤ Մե՛կ եղեք»:
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ
«Ճշմարիտ Կյանք Աստծո մեջ» Պատգամների գրքից

(Visited 17 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: