Թեև Մեծն Սողոմոն թագավորը շատ իմաստուն մարդ էր, բայց նրա կյանքը խաղաղ չէր ընթանում: Ասում են՝ թագավորը կրում էր մատանի, որը կյանքի փոթորիկների ժամանակ օգնում էր հավասարակշռությունը պահել՝ նրա վրա ազդելով ինչպես սպեղանին վերքի վրա: Մատանու վրա գրված էր. «Ամեն ինչ կանցնի…», իսկ շարունակությունը մատանու ներսում էր պահված. «Սա էլ կանցնի»:
Պատվիրաններ
Աղքատների կողքով անցնելիս՝ մի բան տուր:
Դեռահասների կողքով անցնելիս՝ մի՛ չարացիր:
Մեծահասակների կողքով անցնելիս՝ խոնարհվի՛ր:
Գերեզմանների կողքով անցնելիս՝ ծնկի՛ր:
Հիշողության կողքով անցնելիս՝ հիշի՛ր:
Մայրերի կողքով անցնելիս՝ բարձրացի՛ր:
Հարազատների կողքով անցնելիս՝ հասկացի՛ր:
Գիտելիքների կողքով անցնելիս՝ վերցրո՛ւ:
Ծուլության կողքով անցնելիս՝ փշաքաղվի՛ր:
Պարապների կողքով անցնելիս՝ ստեղծի՛ր:
Ընկածների կողքով անցնելիս՝ մտապահի՛ր:
Իմաստունների կողքով անցնելիս՝ կա՛նգ առ:
Հիմարների կողքով անցնելիս՝ մի՛ լսիր:
Երջանկության կողքով անցնելիս՝ հրճվի՛ր:
Շռայլների կողքով անցնելիս՝ օգտվի՛ր:
Պատվի կողքով անցնելիս՝ պահպանի՛ր:
Պարտքի կողքով անցնելիս՝ մի՛ թաքնվիր:
Խոսքի կողքով անցնելիս՝ պահի՛ր:
Զգացմունքի կողքով անցնելիս՝ մի՛ ամաչիր:
Կանանց կողքով անցնելիս՝ մի՛ շողոքորթի՛ր:
Փառքի կողքով անցնելիս՝ մի՛ փառավորվիր:
Ճշմարտության կողքով անցնելիս՝ մի՛ ստիր:
Մեղավորների կողքով անցնելիս՝ հուսա՛:
Կրքի կողքով անցնելիս՝ հեռացի՛ր:
Վիճաբանության կողքով անցնելիս՝ մի՛ վիճիր:
Շողոքորթության կողքով անցնելիս՝ լռի՛ր:
Խղճի կողքով անցնելիս՝ վախեցի՛ր:
Հարբեցողության կողքով անցնելիս՝ մի՛ խմիր:
Զայրույթի կողքով անցնելիս՝ խաղաղվի՛ր:
Վշտի կողքով անցնելիս՝ արտասվի՛ր:
Ցավի կողքով անցնելիս՝ արիացի՛ր:
Ստի կողքով անցնելիս՝ մի՛ լռիր:
Գողի կողքով անցնելիս՝ գողեգող մի՛ անցիր:
Նենգերի կողքով անցնելիս՝ ասա՛:
Որբերի կողքով անցնելիս՝ ծախսի՛ր:
Իշխանության կողքով անցնելիս՝ մի՛ հավատա:
Մահվան կողքով անցնելիս՝ մի՛ վախեցիր:
Կյանքի կողքով անցնելիս՝ ապրի՛ր:
Աստծո կողքով անցնելիս՝ բացվի՛ր:
Differences in the overall sensitivity of mammogram versus breast MRI during the study period were compared using McNemar s test tadalafil cialis