Մեր կյանքի մասին

Մեր կյանքի մասին

Մի անգամ մի իմաստուն, իր աշակերտների առաջ կանգնած, հետևյալ բանն արեց: Նա վերցրեց մի մեծ ապակե աման և պռնկեպռունկ այն մեծ քարերով լցրեց: Այդ անելով` նա աշակերտներին հարցրեց` արդյո՞ք ամանը լիքն է: Բոլորը հաստատեցին, որ լիքն է: Այնժամ իմաստունը վերցրեց փոքրիկ քարերով տուփը, լցրեց

այն ամանի մեջ և մի քանի անգամ թեթևակի թափահարեց այն: Քարերը լցվեցին մեծ քարերի արանքները և գրավեցին բաց տեղերը: Այնուհետև նա նորից հարցրեց աշակերտներին, թե արդյո՞ք հիմա ամանը լիքն է: Նրանք դարձյալ հաստատեցին` փաստ է, որ լիքն է: Եվ, ի վերջո, իմաստունը սեղանի վրայից վերցրեց ավազով

տուփը և այն շաղ տվեց ամանի մեջ: Ավազն իհարկե լցրեց վերջին ծակուծուկերն ամանի մեջ: «Հիմա,- դիմեց իմաստունն աշակերտներին,- ես կկամենայի, որպեսզի դուք կարողանայիք ճանաչել այս ամանի մեջ ձեր կյանքը: Խոշոր քարերն արտացոլում են կարևոր բաները կյանքում` ձեր ընտանիքը, ձեր սիրելի մարդկանց,

ձեր առողջությունը, ձեր երեխաները` այն բաները, որոնք, եթե նույնիսկ մնացյալը չլիներ, դեռևս կարող են լցնել ձեր կյանքը:

Փոքրիկ քարերը ներկայացնում են պակաս կարևոր բաները, այնպիսիք, ինչպիսին, օրինակ, ձեր աշխատանքն է, ձեր բնակարանը, ձեր տունը կամ ձեր կառքը: Ավազը խորհրդանշում է կենաց մանրուքները, առտնին վազվզուքը:

Իսկ եթե դուք ձեր ամանը սկզբում ավազով լցնեք, ապա առավել մեծ քարերի համար այլևս տեղ չի մնա: Այդպես է և կյանքում` եթե դուք ձեր ողջ էներգիան ծախսեք մանր բաների վրա, ապա մեծ բաների համար ոչինչ չի մնա:

Ուստի ամենից առաջ ուշադրություն դարձրեք կարևոր բաներին, ժամանակ գտեք ձեր երեխաների և սիրելիների համար, հետևեք ձեր առողջությանը: Ձեզ մոտ դեռ բավական ժամանակ կմնա աշխատանքի, տան, տոների և մնացյալ բոլոր բաների համար: Հետևեք ձեր մեծ քարերին` միայն դրանք գին ունեն, ողջ մնացյալը` լոկ ավազ է:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: