ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՕՐԵՐԸ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՕՐԵՐԸ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ 2021-2022 ուստարվա արձակուրդների օրերը։

Այս տարի ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում կսկսվեն սեպտեմբերի 1-ին, կավարտվեն 2022թ. մայիսի 27-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ և գարնանայինը՝ 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

(Visited 2 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: