Լիբանանում թաղման ժամանակ «հանգուցյալը»․․․

Լիբանանում թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է

Հուղարկավորության ժամանակ ներկաները նկատել են, որ «մահացած» տղամարդը շնչում է: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի վերջին՝ Լիբանանի հյուսիսում գտնվող Հերմել քաղաքում, հաղորդում է Daily Star պարբերականը:

Տեսանյութում երևում են դագաղի շուրջ հավաքված հարազատները, որոնք վերջին հրաժեշտն էին տալիս տղամարդուն, նախքան դագաղը գերեզմանատուն տանելը: Սակայն արարողության ժամանակ նրանք նկատում են, որ «հանգուցյալը» շարժվում է: Նրան սկսում են սիրտ-թոքային վերակենդանացում անել: Այնուհետև տղամարդուն տեղափոխում են հիվանդանոց՝ հետազոտության:

Ավելի ուշ բժիշկները հաստատել են, որ տղամարդը ողջ է, սակայն չեն կարողացել բացատրել, թե ինչպես կամ ինչու է նա գրանցվել որպես մահացած

(Visited 21 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: