Թուրքիայում հրդեհների վնասները կգեր․․․

Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Չեթին Օսման Բուդաքը խոսել է Թուրքիայում 13 օր շարունակվող հրդեհների պատճառած վնասների մասին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ հրդեհների պատճառած վնասները կարող են գերազանցել 300 մլրդ թուրքական լիրան (35 մլրդ դոլար):

«Վերջին 10 օրում այրված անտառների մակերեսը հավասար է նախորդ ամբողջ տարվա ընթացքում վառված անտառածածկ տարածքի մակերեսին: Մոտավորապես 200 հազար հեկտար անտառային տարածք մոխրացել է: Այրված անտառների ու տուրիզմի ոլորտում գրանցվելիք վնասները մեր երկրի համար 300 մլրդ լիրայից (35 մլրդ դոլար) ավել կարժենան»,- ասել է Բուդաքը:

Վերջինս նշել է, որ 2019-ին միայն Անթալիայի Մանավգաթ (այստեղ էր հրդեհի խոշոր ու տևական օջախներից մեկը) շրջանի տուրիզմից ստացած եկամուտը կազմել է 4.5 մլրդ դոլար՝ տուրիզմի վնասները կանխատեսելով առնվազն 100 մլրդ լիրա (11.6 մլրդ ոլար):Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրել է նաև անասնապահության, մեղվաբուծության ու մի շարք արոմատիզատոր բույսերի ոչնչացման մասին:

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: