Արցախցիները երգեցին իրենց հիմնը. հանդիպումը կայացավ

Արցախցիները Անդրեի հետ երգեցին իրենց հիմնը. հանդիպումը կայացավ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, օգոստոսի 8-ին, տեղի ունեցավ երգիչ Անդրեի հանդիպումը արցախցիների հետ:
Ստեփանակերտի հրապարակում հավաքված արցախցիները երգչին խնդրեցին կատարել Արցախի հիմնը:

«Հիմնը՞ … Չէ, օրհներգը դուք էլ պիտի երգեք, միասին պետք է երգենք: Օրհներգի կատարումից հետո կիջնենք ր մեր հարգանքի տուրքն ու մոմավառությունը կատարենք մեր տղերքի հուշարձանին:
Դե, եկեք միասին մեր Արցախի, մեր Հանրապետության օրհներգը: Այն դեռ կա դեռ կա, և մենք էլ կանք: Եվ

մեր հանրապետությունն էլ դեռ կա:
Եկեք չմոռանանք, որ այս օրհներգը գրվել է 90-ականներին: Այն ժամանակ ևս շատ դժվար օրեր էինք ապրում, բայց….
Եկեք միասին երգենք, ես միայնակ չեմ կարող»,- ասել է Անդրեն, ինչից հետո միասին կատարել են հիմնը:

Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում 2 օր առաջ պատռել էին Անդրեի համերգի պաստառը։
«Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան, կանցեռտ տան…»,- ասել էր քաղաքացին։

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: