Աուտիզմը կարելի է ախտորոշել նաև․․․

Հոնկոնգի գիտնականները ուղղակի կապ են հայտնաբերել աուտիզմի եւ երեխայի աղիներում որոշակի տեսակի մանրէների առկայության միջեւ։ Նրանց խոսքով՝ ապագայում դա թույլ կտա մշակել նոր ախտորոշիչ թեստեր։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, հետազոտությանը, որն իրականացրել են Հոնկոնգի չինական համալսարանի գիտնականները, մասնակցել է 3-6 տարեկան 128 երեխա, որոնց կեսի մոտ ախտորոշվել է աուտիզմ։ Մնացած երեխաները ներառվել են ստուգիչ խմբում՝ տվյալների համեմատության համար։ Երկու տարվա ընթացքում մասնագետները ուսումնասիրել են երեխաներից յուրաքանչյուրի կղանքի կազմությունը եւ գնահատել սնվելու ազդեցությունը դրա վրա։

Գիտնականները աուտիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների աղիներում հայտնաբերել են միկրոբիոմի զարգացման դանդաղում, ինչը բնորոշ չէ այդ հոգեկան խանգարումը չունեցող երեխաներին։ Բացի այդ, նրանց աղիներում պարունակվում է մանրէների հինգ տեսակ, որոնք չկան նրանց առողջ հասակակիցների մոտ։Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, 5 մանրէներից 1-ը՝ Clostridiun-ը, արտազատում է նեյրոտոքսիններ, որոնք փոխանցվում են ուղեղին եւ ազդում երեխայի հույզերի եւ սոցիալական փոխգործակցության վրա։

Գիտնականները նաեւ պարզել են, որ աղիների միկրոբիոմի զարգացման դանդաղումը եւ սպեցիֆիկ մանրէների առկայությունը ոչ մի կերպ կապված չեն սնվելու առանձնահատկությունների հետ. գոյություն ունի ոչ մեծ տարբերություն աուտիզմ ունեցող եւ առողջ երեխաների կերակրացանկերի միջեւ։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ ստացված տվյալները հետագայում կարող են օգտագործվել որպես մարքեր աուտիզմի ախտորոշիչ թեստի համար, որի զգայունակությունը մոտ 80 տոկոս կլինի։ Նաեւ չի բացառվում, որ երեխաների աղիների միկրոբիոմի կորեկցիան կարող է դառնալ աուտիզմի արդյունավետ բուժման ստեղծման բանալին։

(Visited 17 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: