Անչափ համեղ աղցան «Թեթևություն»։ Այն կհիացնի Ձեզ իր յուրահատուկ համով
Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
Հավի կրծքամիս — 200 գր
Թարմ վարունգ — 1 հատ
Քաղցր պղպեղ — 1 հատ
Լոլիկ — 1 հատ
Փափուկ պանիր (մոցարելլա) — 150 գ
Մայոնեզ — 100 գ
Կանաչիներ` ըստ ճաշակի
Աղ, պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Մանրակրկիտ լվացեք և չորացրեք բոլոր բանջարեղենները: Լոլիկը կտրեք մեծ խորանարդիկներով և լցրեք խոր տարայի մեջ:
Թարմ վարունգը նույնպես կտրատեք խորանարդաձև։
Հանեք բուլղարական պղպեղի սերմերը, կտրեք պղպեղը խորանարդաձև, և լցրեք մնացած բաղադրիչների վրա:
Կտրեք փափուկ պանիրը խոշոր խորանարդիկներով և ավելացրեք բանջարեղենին:
Հավի կրծքամսի վրա ցանեք համեմունքներ, փաթաթեք փայլաթիթեղով, ապա թխեք ջեռոցում 40 րոպե 180 աստիճանով: Միսը սառեցնելուց հետո կտրատեք և լցրեք մնացած բաղադրիչների վրա:
Լվացեք թարմ մաղադանոսն ու սամիթը, մանր կտրատեք և լցրեք աղցանի մնացած բաղադրիչների վրա: Համեմեք աղով և պղպեղով, ավելացրեք մայոնեզ կամ թթվասեր:
Աղցանը լավ խառնեք և մատուցեք։ Բարի ախորժակ։