Ձեր անձնական կյանքը կախված է ձեր կազմվածքի ձևից

Ձեր անձնական կյանքը կախված է ձեր կազմվածքի ձևից

Գենետիկան որոշում է մեր կազմվածքի տեսակը: Իհարկե, կենսաձևը, դիետաները, ֆիզիկական ակտիվությունը նույնպես մեծ ազդեցություն ունեն մեր կազմվածքի վրա, սակայն անժխտելի է, որ մեր կմախքը չի փոխվում: EnterTrain-ը առաջարկում է հետևել՝ արդյոք համապատասխանում է կազմվածքի ձեր տեսակը այս կանխատեսումներին:

Տանձաձև կազմվածք․

Այսպիսի կազմվածք ունեցող կինը գիտի՝ ինչ է ուզում: Դուք ընտրում եք լուրջ հարաբերությունները՝ համարելով, որ արկածախնդրությունը ձեզ համար չէ: Տղամարդկանց հանդեպ դուք ուշադիր և պահանջկոտ եք. եթե կասկածներ կան անհավատարմության մասին, անմիջապես ընդհատում եք ձեր հարաբերությունները:

Օվալաձև կազմվածք․

Դուք սովոր եք, որ ձեր հարաբերություններում ամեն ինչ ձեր ուզածով լինի: Թեպետ շատերը ձեզ անփոխարինելի են համարում, սակայն ժամանակի հետ այդ կարծիքը փոխվում է: Դուք պետք է սովորեք երբեմն նաև զիջել, չէ՞ որ սերը մրցություն չէ, այլ նախևառաջ փոխադարձ հասկացողություն:

Գդալաձև կազմվածք․

Գենետիկան ձեր հանդեպ չափազանց բարի է գտնվել՝ հարմար տեղերում ուռուցիկություններ շնորհելով: Դուք իսկական կանացիության մարմնավորում եք: Ձեզ գրավում են «վատ տղաները», և դուք հեշտությամբ նրանց հետ սիրախաղ եք սկսում: Սակայն լուրջ հարաբերությունների համար դուք հասուն տղամարդ եք փնտրում, որովհետև շատ լավ գիտեք, թե ինչ է ձեզ պետք:

Խնձոր․

Որպես կանոն, դուք անմնացորդ նվիրվում եք և ձեր զուգընկերոջից նույնն եք ակնկալում: Ու եթե ձեր սպասումները չեն արդարանում, դա ձեզ հիասթափեցնում է: Դուք նաև շատ խանդոտ եք: Եթե չեք ուզում վերջում միայնակ մնալ, աշխատեք թուլանալ և ընդունել ձեր հարաբերությունները այնպիսին, ինչպիսիք որ կան:

Գետնանուշ

Դուք սիրում եք շփվել, ուրախանալ, և դա ձեզ մոտ հրաշալիորեն ստացվում է: Տղամարդկանց հարցում նույնպես նախընտրում եք ձեզ պես մտածողներին: Ձեզ համար հարաբերությունների հաջողությունը պայմանավորված է նրանով, որ երկուսդ էլ հաճույք ստանաք կյանքից:

Ելակ

Դուք գեղեցիկ կազմվածքի տեր եք, որ օգնում է ձեզ հեշտությամբ գրավելու սիրով: Սակայն ձեզ համար տղամարդու մեջ ամենագրավիչը նրա խելքն է: Դուք համոզված եք, որ հոգևոր կապը, ի տարբերություն մարմնականի, հավերժ է:

Ադամանդ․

Այս կազմվածքն ունեցողները շատ բաց մարդիկ են: Նրանք սիրում են հոգ տանել մարդկանց մասին: Նրանք չեն կարող նախապատվությունը տալ տղամարդկանց միայն մի տեսակին: Նրանք հավատում են ճակատագրին և սպասում, որ պատահականությունը հոգ կտանի իրենց անձնական կյանքի մասին։

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: