Սուրճը՝ եղունգների սնկային հիվանդության դեմ

Սուրճը՝ եղունգների սնկային հիվանդության դեմ

Եղունգների սնկային հիվանդությունը շատ տհաճ խնդիր է, որից ազատվելն այդքան էլ հեշտ չէ:

Այս խնդրի հետևանքով եղունգները դառնում են ավելի փխրուն և սկսում են կոտրվել ու փշրվել, ինչը կարող է հանգեցնել անգամ եղունգների կորստի:

Գոյություն ունեն սնկային հիվանդությունների դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ, սակայն դրանք բավական թանկարժեք են լինում, իսկ երբեմն էլ առաջացնում են կողմնակի բարդություններ և ոչ միշտ են ազատում խնդրից:

Սակայն կան նաև շատ ավելի հասանելի ու բնական միջոցներ, որոնց մասին քչերը գիտեն:

Օրինակ՝ եղունգների սնկային հիվանդությունից ազատվելու հիանալի միջոց կարող է լինել հասարակ բնական սուրճը (չլուծվող):

Positive-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի միջոց, որը կօգնի ազատվել եղունգների սնկային հիվանդությունից՝ առանց մեծ գումարներ վատնելու և առողջությանն էլ ավելի մեծ վնաս հասցնելու:

Հարկավոր է գնել բնական աղացած սուրճ և օրականն մի քանի անգամ (առնվազն 3 անգամ՝ առավոտյան, երեկոյան ու քնելուց առաջ) ախտահարված եղունգները դնել այդ սուրճի թուրմի մեջ:

Պարզապես անհրաժեշտ է եփել սուրճը, թողնել մի փոքր սառչի, այնուհետև լցնել խորը տարայի մեջ և սպասել, մինչև սուրճի մրուրը նստվածքի տեսքով կուտակվի:

Քիչ անց հարկավոր է զգուշորեն (առանց նստվածքը խառնելու) ձեռքերը կամ ոտքերը դնել ստացված թուրմի մեջ և թողնել 10-15 րոպե:

Այս պրոցեդուրայից հետո անհրաժեշտ է պարզապես մարաջրել ոտքերը կամ ձեռքերը մաքուր ջրով:

Բուժման կուրսը տևում է մոտ մեկ ամիս, որից հետո հնարավոր կլինի մեկընդմիշտ ազատվել սնկային հիվանդությունից:

(Visited 20 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: