Հարգարժան ժամկետանց, կխնդրեի վերցնես գարեջրով լեցուն փորդ. թեժ կռիվ Անատի Սաքանյանի և հետևորդի միջև

Հարգարժան ժամկետանց, կխնդրեի վերցնես գարեջրով լեցուն փորդ. թեժ կռիվ Անատի Սաքանյանի և հետևորդի միջև

Անատի Սաքանյանի մասնակցությամբ «Աջ, թե ձախ» ծրագրի չմոնտաժված տեսանյութի հայտնվելը համացանցում զայրացրել է դերասանուհուն: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մտադիր է բացահայտել այն տարածողին:

«Ոչ ոք բարոյական իրավունք չունի հաղորդումն անպատրաստ վիճակում ներկայացնել: Դա արվել է ինձ վատություն անելու համար: Տեսանյութում, ինչպես տեսնում եք, ոչ մի վատ բան չկա, այն ուղղակի սովորական մոնտաժի կարիք ունի»,-ասել է դերասանուհին:

Նա նշել է, որ վստահ է` հեղինակին շուտով կբացահայտեն.«Այս հարցն իմ կողմից չի անտեսվի այնքան ժամանակ, մինչեւ չգտնեմ նրան, ով, հաղորդման աշխատանքային տարբերակը համացանցում տեղադրելով, ուղղակի ուզում էր ինձ վատ իրավիճակի մեջ դնել: Շատ մարդիկ են զբաղվում այս հարցով, հեռուստատեսությունն էլ է հետաքրքրված գտնել նրան»:

Անատիի խոսքով` Բաթումում իրականացված նկարահանումը նախատեսված էր եթեր հեռարձակել երկրորդ եթերաշրջանում.«Արտերկրում լինելու պատճառով չկարողացա մասնակցել առաջին եթերաշրջանի մյուս նկարահանումներին, բայց փայլուն հարաբերությունների մեջ եմ ծրագրի ողջ անձնակազմի հետ, հրավերն էլ

մինչ օրս ուժի մեջ է, բայց ամեն ինչ կախված է իմ ծրագրերից. եթե հասցնեմ «Քարե դարդ» սիթքոմի հետ համատեղել, ապա շատ հանարավոր է` նոր եթերաշրջանում «Աջ, թե ձախ» հաղորդման հաղորդավարուհին ես լինեմ»:

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: