Արտասովոր դեպք. վերջերս ծննդաբերած կնոջ մոտ սկսվել է կաթնարտադրություն թեւատակի խոռոչից

Արտասովոր դեպք. վերջերս ծննդաբերած կնոջ մոտ սկսվել է կաթնարտադրություն թեւատակի խոռոչից

Պորտուգալիայում արտասովոր դեպք է գրանցվել. ծննդաբերությունից հետո 26-ամյա կնոջ մոտ կաթնարտադրություն է սկսվել թեւատակի խոռոչից։

Ինչպես տեղեկացնում է Live Science-ը, ծննդաբերությունից երկու օր հետո կինն սկսել է դժգոհել աջ թեւատակի ցավից։ Նրան զննած բժիշկը հայտնաբերել է մի ինչ-որ կլոր զանգված, որից, սեղմելիս, սպիտակ հեղուկ էր արտադրվում։ Պարզվել է, որ դա կրծքի կաթ է։

Հետագա հետազոտությունները հաստատեցին, որ կնոջ մոտ պոլիմաստիա է՝ կաթնագեղձի հյուսվածքների առկայություն կրծքից դուրս։ Պոլիմաստիայի պատճառները սաղմնային զարգացման խախտումների մեջ են թաքնված։ Այդ պաթոլոգիան հայտնաբերվում է կանանց 2-6 տոկոսի եւ տղամարդկանց 1-3 տոկոսի մոտ։ Երբեմն դա կարող է լինել լիարժեք լրացուցիչ կուրծք՝ պտուկով եւ իր ոչ մեծ շրջանակով, բայց երբեմն ձեւավորվում են միայն կրծքի ներքին հյուսվածքները, ինչպես այս դեպքում էր։

Ամենից հաճախ նման գոյացություն հայտնաբերվում է հենց թեւատակի խոռոչում։ Բայց եղել են նաեւ դեպքեր, երբ դրանք գտել են աճուկների ծալքերում, երկու նորմալ կաթնագեղձերի միջեւ, պարանոցի, մեջքի, հետույքի եւ անգամ ոտնաթաթերի շրջանում։

Չնայած պոլիմաստիան բնածին անոմալիա է, շատերը դրա մասին իմանում են միայն սեռահասունացումից հետո, հղիության ժամանակ կամ կրծքով կերակրելիս։ Ինչպես եւ իսկական կուրծքը, այս գոյացությունը սկսում է ուռչել եւ կարող է մի փոքր ցավել։ Հայտնի են անգամ դեպքեր, երբ կանայք լիակատար

կաթնաքամում են կատարել լրացուցիչ կրծքից։ Օրինակ, 1999թ. գրանցվել է նման դեպք. կնոջ մոտ հայտնաբերել են կրծքի լրացուցիչ հյուսվածք թեւատակի խոռոչում։ Եվ պացիենտը դրանից կաթ է քամել։

Մասնագետների խոսքով՝ լրացուցիչ հյուսվածքի առկայությունը ընդհանուր առմամբ վտանգավոր չէ առողջության համար, բայց օնկոլոգի մշտական հսկողությունն է պահանջում քաղցկեղի առաջացման իմաստով։ Բանն այն է, որ դրանում, ինչպես եւ սովորական կրծքի հյուսվածքներում, տեղի են ունենում թե՛

բարորակ, թե՛ չարորակ պրոցեսներ։ Բացի հաճախ անոմալ դիրքի հետեւանքով չափազանց ուշ հայտնաբերված օնկոլոգիական հիվանդություններից, պոլիմաստիա ունեցող պացիենտների մոտ հնարավոր են մաստիտի զարգացում, թարախակույտերի, կիստաների եւ այլ խնդիրների առաջացում։

(Visited 30 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: