«ՆԻԿՈԼ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ․․․

ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ «ՆԻԿՈԼ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶՐԿՎԵՑ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ վիճաբանություն ծագեց իր և ԱԺ նիստը վարողների միջև: Մկրտչյանն իր քննադատական ելույթում Նիկոլ Փաշինյանի հասցեին արտահայտվելու ասաց` «Նիկոլը», ինչը դուր չեկավ այդ պահին նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ

Արշակյանին: Նա զգուշացրեց, որ այլևս նման տոնով չարտահայտվի Նիկոլ Փաշինյանի հասցեին, այլապես նկատողություն կհայտարարի: Երիտասարդ պատգամավոըը շարունակեց նույն ոճով իր ելույթը` նորից իր խոսքում Նիկոլի Փաշինյանի հասցեին անունով արգահայտվելով` Նիկոլ: Արշակյանը նորից ընդհատեց և ասաց, որ նկատողություն է հայտարարում պատգամավորին:

Մկրտչյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով պատգամավորին նկատողություն հայտարարելու իրավունք չունեն: Այդ պահին ներս մտավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն էլ իր հերթին դիտողություն արեց Աննա Մկրտչյանին` պահանջելով այլևս նման տոնով ելույթ չունենա, այլապես կզրկի նրան ձայնի իրավունքից: Աննա

Մկրտչյանը, սակայն, մնաց անդրդվելի` նորից ասելով Նիկոլ: Սիմոնյանն էլ ընդհատեց նրան ու անջատեց պատգամավորի խոսափողը` զրկելով նրան ձայնի իրավունքից: Որոշ ժամանակ լեզվակռիվ տեղի ունեցավ ԱԺ նախագահի և ընդդիմադիր պատգամավորի միջև, որից հետո նոր Աննա Մկրտչյանը զբաղեցրեց իր տեղը։

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: