Կասանդրա, Մարիա, Ջեյդ, Իզաուրա, Տրոպիկանուհին․․․ Սիրված սերիալների դերասաններն՝ այժմ
«Կասանդրա» հեռուստասերիալը 90-ականներին ամենաճանաչվածներից էր: Վենեսուելական այս հեռուստասերիալը դիտում էին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Կասանդրայի եւ Լուիս Դավիդի հարաբերությունները հուզում էին բոլորին, իսկ նրանց մարմնավորող դերասաններ Կորայմա Տորեսն ու Օսվալդո Ռիոսը 90-ականների ամենագրավիչ աստղերի շարքում էին:
Իսկ այսօր մենք «պեղել ենք» Օսվալդո Ռիոսի Instagram-ը, որտեղ, ի դեպ, աստղը շատ ակտիվ է եւ հաճախ է իր առօրյան ներկայացնող լուսանկարներ հրապարակում:
Դատելով այդ լուսանկարներից` 57-ամյա դերասանը մինչ օրս փայլում է իր արտաքին տվյալներով եւ շարունակում գրավել երկրպագուհիների սրտերը:
(Visited 3 times, 1 visits today)