Իշխան Սաղաթելյանը երրորդ փորձից ընտրվեց ԱԺ փոխնախագահ

Իշխան Սաղաթելյանը երրորդ փորձից ընտրվեց ԱԺ փոխնախագահ

Իշխան Սաղաթելյանը երրորդ փորձից ընտրվեց ԱԺ փոխնախագահ: Հիշեցնենք, երեկ խորհրդարանին այդպես էլ չհաջողվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրել «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին: Քանի որ ընդդիմության թեկնածուին ընտրելու համար անհրաժեշտ էին նաև իշխող

խմբակցությունից ձայներ, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ իրենք կապահովեն նվազագույն քվեները: Այնուամենայնիվ, փակ գաղտնի քվեարկությամբ Սաղաթելյանը երեկ երկու անգամ չնտրվեց ԱԺ փոխնախագահ: Ողջ օրվա ընթացքում հնչեցին փոխադարձ մեղադրանքներ. ընդդիմությունը

հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի պահել խոստումը, իշխող խմբակցությունն էլ ասեց, որ ընդդիմությունը մեղավորներին փնտրի իր շարքերում: Ընդդիմությունը երրորդ անգամ առաջադրեց

Սաղաթելյանի թեկնածությունը: Երրո8դ քվեարկությունը տեղի ունեցավ այսօր: Սաղաթելյանը ընտրվեց 64 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ:

(Visited 6 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: