Այս հնարքը տարիներ շարունակ կիրառում էր տատիկս․ ինչպես մի գիշերում բուժել ճաքճքած կրունկները

Այս հնարքը տարիներ շարունակ կիրառում էր տատիկս․ ինչպես մի գիշերում բուժել ճաքճքած կրունկները

Առաջարկում ենք շատ պարզ հնարքներ, որոնք հասանելի են բոլորին, բայց չափազանց արդյունավետ են․ դրանց օգնությամբ մի գիշերում կբուժեք ճաքճքած կրունկները։

Ահա թե ինչպես անել դա

Քայլ 1․ տաք մաքրում

գոլ ջուր
2ճ․գ․ սոդա
չեչաքար
2ճ․գ․ ծովի աղ
Հարմար տարայի մեջ լցնել 2-3լ գոլ ջուր։ Ավելացնել սոդան և աղը, լավ խառնել։ Ոտքերը դնել մեջը և թույլ տալ, որ հեղուկը գործի 15 րոպե։ Չորացնել ոտքերը և լավ շփել չեչաքարով։

Քայլ 2․ սկրաբ

2 գդալ յուղ, ցանկալի է ձիթայուղ, կոկոսի կամ գերչակի
շաքարավազ կամ աղացած սուրճ
Փոքր տարայի մեջ խառնել յուղն ու 1ճ․գ․ շաքարավազ կամ սուրճ։ 5 րոպե մերսեք ոտքերը՝ օգտագործելով սկրաբը։ Լվացեք գոլ ջրով և չորացրեք ոտքերը։

Քայլ 3․ խոնավեցնող քսուք

մոմ
ձիթայուղ կամ կոկոսի յուղ
2թ․գ․ յուղը և մի կտոր մոմ դնել խորը տարայի մեջ։ Տարան տեղադրել տաք ջրի մեջ և տաքացնել ջուրը՝ մինչ բաղադրիչները կհալվեն։ Լավ խառնել։ Թողնել, որ խառնուրդը սառի և մի քիչ քսել ոտքերի մաշկին։ Ցանկալի է անել սա երեկոյան՝ քնելուց առաջ։ Այսպիսի բուժիչ խառնուրդ պետք է քսել միայն մաքուր մաշկին։

Եղեք առողջ և գեղեցիկ։

(Visited 9 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: