Տնական թխվածքաբլիթ՝ «Վարդակակաչ»… մի պարզ հնարք և այս գեղեցկությունը կլինի ձեր սեղանին

Տնական թխվածքաբլիթ՝ «Վարդակակաչ»… մի պարզ հնարք և այս գեղեցկությունը կլինի ձեր սեղանին

Եթե ցանկանում եք պատրաստել որևէ օրիգինալ, համեղ ու պարզ թխվածք, առաջարկում ենք փորձել հենց այս բաղադրատոմսը: Թխեք այս ծաղկեփունջը և հյուրասիրեք ձեր մտերիմներին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

ալյուր՝ 320գ
շաքարավազ՝ 50գ
կարագ՝ 110գ
թթվասեր՝ 130գ

դեղնուց՝ 1 հատ
վանիլին
փխրեցուցիչ՝ 1թ.գ.

ջեմ
աղ՝ մի պտղունձ
Պատրաստման եղանակ.

Մաղել ալյուրն ու խառնել աղի, վանիլինի, շաքարավազի և փխրեցուցիչի հետ: Ավելացնել սառացրած կարագը և ձեռքերով խառնել այնքան, որ փշուր ստացվի:

Ավելացնել դեղնուցն ու թթվասերը, հունցել էլաստիկ խմոր, փաթաթել տոպրակով և ուղարկել սառնարանը՝ 30–40 րոպեով:

Սառած խմորը կտրատել մոտ 40գ կշռող հավասար կտորների: Գնդիկներ ձևավորել, իսկ հետո գրտնակել: Դանակով կտրվածք անել մեջտեղից դեպի եզր:

Մի քիչ միջուկ դնել՝ հենց կտրվածքի կողքին: Փաթաթել այն՝ թեթևակի սեղմելով: Ներքևի հատվածը կոկիկ ամրացրեք, որպեսզի միջուկը դուրս չգա:

Ծաղիկները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ և ուղարկել սառնարանը՝ 15 րոպեով: Այս ընթացքում տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի: Թխել 20–22 րոպե:

Բարի ախորժակ:

(Visited 16 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: