Պաշտպանության նախարարությունից հայտնում են իրավիճակը սահմանին․․․

Գեղարքունիքի մարզում հակառակորդի կողմից սահմանի խախտման փորձ է կասեցվել

Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը փորձել է առաջանալ, սակայն այդ փորձը կասեցվել է․ Factor.am-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Վարդենիս քաղաքի ուղղությամբ հայկական կողմը ադրբեջանական զինված ուժերին պատկանող Aerostar անօդաչու սարք էր խոցել, իսկ ավելի վաղ՝ հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ էին ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև

Վերին Շորժա հատվածում։ Հայկական կողմն այդ օրը հաղորդել էր 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին: Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի  ժամը 10։40-ից հաստատվել էր հրադադար, որը, սակայն, ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է։

(Visited 14 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: