Աղոթքներ․Պետք է սկսելու ցանկություն ունենալ․․․

— Հա՛յր, անփութությունն ինձ որտեղի՞ց:
— Անփութությո՞ւնը: Նրանից, որ մեջդ… մեղր* չկա: Երևում է՝ չգիտես, թե հոգևոր քաղցրությունն ինչ է:

— Իսկ անփութության շրջանից հետո անհրաժեշտ է աստիճանաբա՞ր հունի մեջ մտնել: Առաջին օրը մեկ անգամ տերողորմյայով աղոթել, երկրորդ օրը՝ երկու և այդպես շարունա՞կ:

— Անհրաժեշտ է սկսելու ցանկություն ունենալ, քեզ հարկադրել՝ սկիզբը դնելու: Նույնիսկ երբ մարդը հոգնել է, եթե իրեն մի փոքր հարկադրում է, ապա հոգնածությունն անցնում է, և նա իրեն լավ է զգում: Այդ ոչ մեծ հարկադրանքը մեծ նշանակություն ունի, որովհետև Աստծուն մեր ցանկությունն է անհրաժեշտ միջամտելու համար, և մեզ հենց Աստվածային միջամտությունը կփրկի:

— Հա՛յր, նույնիսկ երբ ժամանակ ունեմ, հոգևոր գործունեությամբ զբաղվելու ցանկություն չկա:

— Այո, երբեմն պատահում է, որ ախորժակ չի լինում, և այդ ժամանակ որոշակի հարկադրանք է պահանջվում: Երբ մարդն անառողջ է, նա ախորժակ չունի, սակայն իրեն ստիպում է՝ ուտելու: Ախորժակ կա-չկա, նա նախ ինչ-որ թեթև բան է ուտում, որովհետև ստամոքսը չի ընդունում, իսկ այնուհետև ախորժակն աստիճանաբար գալիս է: Եթե չուտի, ինչպե՞ս ոտքի կկանգնի: Այդպես էլ դու, չպետք է քեզ քամահրանքով վերաբերվես, որովհետև կվնասվես: Պետք է թեթև հոգևոր սնունդ ընդունես, մինչև աստիճանաբար ուշքի կգաս: Պետք է մի քիչ ջանալ, սկսել:

— Իրականում ինձ համար սկսելն է դժվար՝ հոգևոր գործունեությանը վերադառնալը:

— Որովհետև ձեթդ մնացել-ծանրացել է: Մի քիչ երկրպագություն արա, մի քիչ կարդա, մի քիչ տերողորմյայով աղոթիր, որպեսզի սիրտդ ջերմանա: Ասա՛. «Ընդամենը հինգ երկրպագություն կանեմ»: Եթե շարժիչը գործի ընկնի, հետո չես կարողանա կանգնեցնել, արգելակի անհրաժեշտություն կզգացվի:

Հունարենում «անփութություն» բառը հնչում է «ամելիա» (ἀμέλια), իսկ «մեղր»-ը՝ «մելի» (μέλι), նշանակում է՝ «ամելիա»-ն կարելի է բացատրել որպես մեղրի բացակայություն (խմբ.):

Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: