Թուրքական քոնիայում քուրդ ընտանիքի սպանությունը վախի մթնոլորտ է առաջացրել քրդերի շրջանում․․․

Հուլիսի 30-ին Թուրքիայի Քոնիա քաղաքում մի խոuմբ անձիք ներխուժել են քրդական ընտանիքի պատկանող առանձնատուն, սպանել ընտանիքի 7 անդամներին, ապա հրդեհել տունն ու հեռացել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դաժան սպանության լուրը մեծ արձագանք է գտել Թուրքիայով մեկ: Դեպքի մասին դատապարտող հայտարարություններ են արել տարբեր քաղաքական կուսակցությունների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դեպքը, սակայն ամենամեծ անհանգստությունն ու վախվորածությունն առաջացրել է Քոնիայում բնակվող քուրդ ընտաննիքների շրջանում:

ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին
Այս մասին Քոնիա այցելած թուրքական «Evrensel» կայքի լրագրողին պատմել են Քոնիայում բնակվող քրդերը: Վերջինները նշել են, որ քրդերն անկախ իրենց քաղաքական հայացքներից, իրենց այլևս անվտանգ չեն զգում: Նրանց պնդմամբ՝ իրականացված սպանության իրական պատճառն ազգային հողի վրա ատելության է եղել:

Քոնիացի քրդերից մեկն ակնարկել է, որ քրդերի դեմ ատելությունը բորբոքվում է քաղաքական իշխանությանների ելույթներում օգտագործվող բառապաշարի հետևանքով:

«Սովորական թուրք քաղաքացին ինքն իրեն չի ասում՝ գնամ քուրդ սպանեմ, բայց եթե դու (նկատի ունի իշխանություններին), քրդերի վերաբերյալ ամեն օր օգտագործես «ահաբեկիչ», «հայրենիքի դավաճան» և նմանատիպ այլ արտահայտություններ, ապա անգամ իրար կողք-կողքի ապրող հարևաններին թշնամի կդարձնես»,- ասել է սպանված քուրդ ընտանիքի ազգականը:

Հաղորդվում է, որ սպանված Դեդեօղուլլարը ընտանիքի անդամները նախկինում բազմիցս հետապնդումների են ենթարկվել հարևան թուրքերի կողմից, իսկ հուլիսի 21-ին էլ մի խումբ թուրք ազգայնականների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել:
Նշենք, որ օրեր առաջ էլ մեկ այլ քուրդ ընտանիքի դեմ էլ ռասիստական հողի վրա հարձակում էր տեղի ունեցել մայրաքաղաքա Անկարայում:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: