Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին․․․

Օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարևանությամբ գտնվող Նաիրի Զարյան փողոցի թիվ 74 նոր կառուցվող շենքի հարկերից մեկից քաղաքացին ընկել է շենքի նկուղային հարկ:

Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատից, քաղաքացիները վերելակի հորից դուրս են բերել Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգորի Գրիգորյանին, ով «կատատրավմա» ախտոոշմամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկաության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:Փաստի առթիվ տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում և դրանք փոխանցվելու են հետաքննական բաժանմունք:

(Visited 46 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: