Իսկ դուք գիտեի՞ք, որ կարելի է նիհարել անգամ քնած ժամանակ․․․

Նիհարելու համար ամենեւին պարտադիր չէ քնել սոված փորին, պնդում է սննդաբան-էնդոկրինոլոգ Անժելիկա Չիժը (Ռուսաստան): Նրա խոսքով՝ մինչեւ կեսգիշեր օրգանիզմում արտադրվում է ճարպ այրող հորմոն՝ սոմատոտրոպին:

«Դրա արտադրման համար պետք է կատարել երկու քայլ: Առաջին քայլը՝ քնելուց առաջ ուտել երկու խաշած ձվի սպիտակուց: Երկրորդ քայլը՝ պառկել քնելու մինչեւ երեկոյան ժամը 11-ը: Առավոտյան 300 գրամ քաշ կորցրած կլինեք»,-ասել է նա «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում:

Մասնագետը նաեւ թվարկել է մթերքները, որոնցից չպետք է ազատվել նույնիսկ դիետայի ժամանակ: Առաջին հերթին դրանք սպիտակուց պարունակող մթերքներն են՝ հավ, հնդկահավ, ձուկ, ձու եւ ոչ ճարպոտ միս: Դրանք բոլորն անհրաժեշտ են ոսկորների ամրության, իմունային համակարգի, մաշկի լավացման եւ հորմոնների արտադրման համար:

Բացի այդ, չպետք է մոռանալ բջջանյութերի մասին, որոնցով հարուստ են բանջարեղենը, մրգերը, լոբազգիները, կանաչին:Էնդոկրինոլոգը նաեւ հիշեցնում է ջրային բալանսի պահպանման կարեւորության մասին:

(Visited 9 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: