Մսով հրաշալի թխուկ, որը կհավանեն բոլորը , որը կհավանեն բոլորը
Հրաշալի համեղ նախաճաշ, որը կհավանեն բոլորը։ Մսով և պանրով շերտավոր խմորը պարզապես շքեղ թխուկ է։ Նման նախաճաշից ոչ ոք, վստահաբար, չի հրաժարվի։
Անհրաժեշտ է
Շերտավոր խմոր՝ 500գ
Մսի ֆարշ՝ 500գ
Սոխ՝ 1հատ
Պանիր՝ 200գ
Քացախ 9%՝ 100մլ
Ջուր՝ 100մլ
Կետչուպ՝ 3ճ/գ
Աղ, պղպեղ, կանաչի
Ինչպես պատրաստել
Սոխը կտրատել կիսաօղակներով, վրան ջուր ու քացախ լցնել։ Թողնել մարինացվի 15-20րոպե։ Դնել ֆարշը թավայի վրա և տապակել՝ մինչ պատրաստ լինի։ Պատրաստի ֆարշն աղ ու պղպեղ անել՝ ներմուծելով կանաչին։ Երկու գու նդ շերտավոր խմորը բարակ գրտնակել։ Առաջին շերտը դնել կաղապարի մեջ՝ թղթով
պատված։ Խմորը պատել կետչուպով, ապա վրան դնել ֆարշը։ Սոխի ջուրը թափել, սոխը դնել ֆարշի վրա։ Վրայից ամենը պատել պանրով։ Ծածկել խմորի երկրորդ շերտով և ծակ ծկել պատառաքաղով։ Թխել 180աստիճանի ներքո՝ 20րոպե՝ մինչ պատրաստ լինի։