Ինչպես հեշտությամբ ազատվել բշտիկներից ու կորյակներից․

Ինչպես հեշտությամբ ազատվել բշտիկներից ու կորյակներից․ 4 արդյունավետ բնական միջոց

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ
Բշտիկներն ու կորյակները որպես կանոն առաջին հերթին մտազուգորդվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն այն է, որ դրանց առաջացումը որևէ կապ չունի տարիքի հետ, ուստի նման խնդիրներ կարող են առաջանալ յուրաքանչյուրի մաշկին ՝ դառնալով շատ տհաճ

«անակնկալ»: Մաշկային այս խնդրի առաջացումը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, այդ թվում նաև սթրեսով, սխալ սննդակարգով ու գենետիկ նախատրամադրվածությամբ, ուստի դրանց առկայությունը պետք չէ կապել բացառապես հորմոնալ տատանումների հետ։

Մաշկային նմանատիպ խնդիրներից միայն խնամքի միջոցների օգնությամբ ազատվելը երբեմն բավական դժվար է լինում, իսկ համապատասխան դեղամիջոցները հաճախ նաև մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում՝ էլ ավելի վատթարացնելով մաշկի վիճակը, սակայն բնությունը, բարեբախտաբար,

մարդկությանը տվել է անհրաժեշտ բոլոր բաղադրիչները տարատեսակ բորբոքումներից ազատվելու և առողջ, հարթ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար։ Այս բնական միջոցները բաղկացած են միայն բնական բաղադրիչներից, ուստի ոչ միայն արդյունավետ են ու հասանելի, այլև չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ժողովրդական դեղամիջոցները, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել բշտիկներից ու մաշկային նմանատիպ այլ խնդիրներից:

1 ճաշի գդալ դեղատնային երիցուկի չորացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել: Ստացված թուրմն օգտագործել որպես լոսյոն ախտահարված մաշկին քսելու համար։

Բանանը տրորել ու խյուս դարձնել, այնուհետև ստացված խյուսի 1 ճաշի գդալին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր ու լավ խառնել: Ստացված խառնուրդը քսել դեմքին, թողնել 15 րոպե, որից հետո լվացվել։
1 ճաշի գդալ վաղենակի չորացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկի

սառչի, այնուհետև քամել և ստացված հեղուկն օգտագործել ախտահարված մաշկին թրջոցներ դնելու համար:
1 միջին չափի վարունգը քերիչով հնարավորինս մանրացնել, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ու խառնել, այնուհետև ստացված զանգվածը քսել դեմքին՝ թողնելով 15 րոպե։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բշտիկները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել

վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

(Visited 2 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: