Ինչպես ազատվել անքնությունից․ 3 արդյունավետ բնական միջոց
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ
Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա՝ հանգեցնելով թուլության, գերհոգնածության, ուժերի անկման և ինքնազգացողության սաստիկ վատթարացման։ Վերջին տարիներին այս խնդիրը հատկապես արդիական է, քանի որ կյանքի չափազանց
արագ ռիթմի և մշտական լարվածության հետևանքով մարդիկ շատ ավելի հաճախ են ենթարկվում սթրեսների ու անհանգստության ազդեցությանը։
Քնի խանգարումների խնդրին կարող է բախվել յուրաքանչյուրը, սակայն ոչ բոլորն են ճիշտ պայքարում այս խնդիրների դեմ: Անքնության և քնի խանգարումների դեպքում մարդիկ, որպես կանոն, կամ ընդունում են քնաբեր ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ, որոնք մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում,
կամ պարզապես անուշադրության են մատնում խնդիրը, ինչը կարող է շատ վտանգավոր լինել ու հանգեցնել առողջական լուրջ խնդիրների զարգացման։
Ներկայում դեղագործական ընկերություններն առաջարկում են տարատեսակ հանգստացնող միջոցներ անքնության բուժման համար, սակայն բժիշկները նախազգուշացնում են, որ ցանկացած դեղամիջոց առաջացնում է բավական լուրջ կողմնակի բարդություններ, իսկ հաճախակի գործածության դեպքում կարող
է անգամ կախվածություն առաջացնել։ Սա է պատճառը, որ քնի կարգավորման համար մասնագետները հորդորում են կիրառել շատ ավելի անվնաս միջոցներ, որոնք պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից, շատ ավելի հասանելի են և հազվադեպ են ունենում հակացուցումներ։ Ավելին՝ նման
բնական միջոցները ոչ միայն անվնաս են ու հասանելի, այլև իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման մի քանի բնական դեղամիջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հանգստացնել նյարդային համակարգն ու հեշտությամբ կարգավորել քունն առանց վնասական դեղորայքի գործածության։
1 ճաշի գդալ օշինդրի խոտին կամ արմատներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 2 ժամ և խմել քնելուց առաջ: 1 ճաշի գդալ թարմ սամիթին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել մեկ ժամ, այնուհետև քամել և խմել քնելուց առաջ:
Խառնել հավասար քանակությամբ դեղատնային երիցուկի ծաղիկները, անանուխի տերևներն ու հոռոմ-սամիթի պտուղները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր և 45 րոպե թրմել թերմոսի մեջ։ Ստացված թուրմը քամել ու խմել քնելուց առաջ։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում անքնությունն ու քնի այլ խանգարումները պայմանավորված են լինում բավական լուրջ հիվանդություններով, ուստի նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ
ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: