Հաջողության հասնելու 6 կանոն՝ ըստ Առնոլդ Շվարցենեգերի. դերասանն այսօր նշում է ծննդյան 74 –ամյակը

Հաջողության հասնելու 6 կանոն՝ ըստ Առնոլդ Շվարցենեգերի. դերասանն այսօր նշում է ծննդյան 74 –ամյակը

Ծնունդով ավստրիացի հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը, որը կինոսերներին առավել հայտնի է «Տերմինատոր», «Բարբարոս Կոնանը», «Կոմանդո», «Գիշատիչ», «Կարմիր տապ», «Երկվորյակները», «Հիշիր ամենը», «Մանկապարտեզի ոստիկանը», «Բեթմենն ու Ռոբինը» եւ այլ ժապավեններից, այսօր՝ հուլիսի 30-ին, նշում է ծննդյան 74-ամյակը:

Շվարցենեգերը հաջողության, իսկական, մարմնացում է. բոդիբիլդինգի մարզիկից մինչեւ Հոլիվուդ, կինոյից մինչեւ քաղաքականություն՝ սա այն ուղին է, որով անցել է Կալիֆորնիայի 38-րդ նահանգապետը: Հանրահայտ «Տերմինատորն» ունի հաջողության իր բանաձեւը: Առանձնացրել ենք դերասանի ոգեշնչող մտքերից մի քանիսը՝ աշխատանքում ու կյանքում հաջողության վերաբերյալ:

«Հիշիր մի բան՝ բոլորը խղճում են թույլերին, իսկ նախանձը պետք է կարողանաս վաստակել»:

«Իմաստ չկա լինել այս աշխարհում, եթե պիտի լինես բոլորի նման»:

«Դրական մտածողությունը կարող է վարակիչ լինել. հաղթողներով շրջապատված լինելը բերում է նրան, որ ինքդ էլ ես դառնում հաղթող»:

«Եթե ցանկանում ես, որ պատկերացումդ դառնա իրականություն, պետք է 100 տոկոսով տրվես դրան եւ երբեք չդադարես հավատալ քո երազանքին»:

«Միշտ քաղց զգացեք հաջողության, քաղց՝ նկատվելու ու ընկալվելու, քաղց՝ արդյունքի հասնելու: Իսկ երբ հասնեք դրանց, համոզված եղեք, որ մարդկանց օգնելու քաղց եք զգում»:

«Որքան շատ գիտելիք ունես, այնքան ավելի վստահորեն կարող ես հույսդ դնել սեփական բնազդներիդ վրա»:

«Հաջողության հասնելու 6 կանոններն են՝ վստահիր ինքդ քեզ, խախտիր որոշ օրենքներ, մի վախեցիր ձախողումից, առհամարհիր վատատեսներին, անդադար աշխատիր, միշտ մի բանով փոխհատուցիր»:

«Չես կարող բարձրանալ հաջողության աստիճաններով, երբ ձեռքերդ գրպանումդ են»:

«Երբեք ետ չեմ կանգնում այն ամենից, ինչն անավարտ է»:

«Կյանքը լի է ցավով, բայց դա արդարացում չէ, որ հանձնվես»:

(Visited 10 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: