Քաղաքապետը չի եկել․․😂

ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ՝ ԵՐԵՒԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻՆ

Ինչով է զբաղված «ականջ ծամող» հայտնի ՔՊ-ական ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը՝ ավագանու նիստին։

Հայաստանում պետական պաշտոնյաները պարապ են մնացել, կարեւոր գործերը մի կողմ դրած իրենց ժամանակն անցկացնում են TikTok սոցիալական ցանցում: Արդեն մի քանի օր է, ինչ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանն է քննարկվում, որը TikTok-ում տեսանյութեր է հրապարակում մուլտիֆիլմերի հերոսների ձայներով:

Այսօր էլ իր մասին հիշեցրեց հայտնի ականջ ծամողը՝ Նուարդ Վարդանյանը, որն, ի դեպ, զբաղեցնում է Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նա TikTok-ում տեսանյութ է հրապարակել՝ նկարահանված հենց ավագանու նիստից, որտեղ ցուցադրել է քաղաքապետ Հայկ Մարությանին, ապա սարկազմով նշել, որ քաղաքապետը եկել է:

Այո, այո, խոսքը Նուարդ Վարդանյանի մասին է, նույն ինքը՝ «բոլորի ականջները հատ-հատ ծամող» Նուարդ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը դեռեւս 2019 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ սպառնացել էր «հատ– հատ ծամել բոլորի ականջները»։ Այս աղջնակը տեղը չի բերում, թե որտեղ է գտնվում, ինչ նպատակով է այնտեղ եւ ինչ

գործառույթներ ունի անելու: Ու այս «ականջ ծամող» երիտասարդին նշանակել են այնպիսի կարեւոր ոլորտի պատասխանատու, ինչպիսին քաղաքաշինության ու հողօգտագործման հանձնաժողովն է: Մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգը, որն ուսումնասիրել է նաեւ իտալական մշակույթը,

(համենայնդեպս այդպես նշված է իր կենսագրության մեջ) պետք է կարեւոր դերակատարում ունենա մայրաքաղաքի քաղաքաշինական հարցերում: Ամեն դեպքում, նկատենք, որ Վարդանյանը այս ընթացքում երբեւէ աչքի չի ընկել Երեւանի խնդիրների լուծմամբ: Ի դեպ, հավելենք, որ Նուարդ Վարդանյանի քույրը ՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է:

Նուարդ Վարդանյանն էլ հենց այս ընթացքում պայքար է մղում Հայկ Մարությանի դեմ, անգամ ինքն առաջարկել է Մարությանի դեմ անվստահություն հայտնելու պրոցես սկսել: Բայց Աստծուն փառք տանք, որ Նուարդը TikTok-ում է եղել, ոչ թե ականջ ծամելով է զբաղվել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: