Տրամաբանական խնդիր. տղամարդկանցից ո՞ր մեկն է բարձր պաշտոն զբաղեցնում

Տրամաբանական խնդիր. տղամարդկանցից ո՞ր մեկն է բարձր պաշտոն զբաղեցնում
Դրես–կոդը գրասենյակային կյանքի անբաժան մասն է համարվում։

Դրա կարևորությունը կայանում է նրանում, որ աշխատակիցների հագուստը չպետք է խախտի աշխատանքային միջավայրը։

Այդ պատճաառով էլ շատ ընկերություններ են հետևում հագուստի հարցում որոշակի կանոնների, և որքան բարձր է պաշտոնը, այնքան ավելի խիստ են պահանջները։

Իսկ կարո՞ղ եք դուք գործի դնել ձեր տրամաբանությունը և որոշել, թե Positive-ի ստորև ներկայացրած տղամարդկանցից ո՞ր մեկն է բարձր պաշտոն զբաղեցնում։

Իհարկե, 100%-անոց ճիշտ պատասխան այստեղ լինել չի կարող, ներկայացված երեք տղամարդն էլ ըստ էության կարող են բարձր պաշտոն զբաղեցնել, բայց ամեն դեպքում, կարծում ենք, որ նրանցից մեկն է առավել աչքի ընկնում հենց այդ տեսանկյունից։

1. Ջինսով և սվիտերով տղամարդը

Այո, նրա արտաքին տեսքը խախտում է ենթադրենք որևէ ֆինանսական կազմակերպության դրես–կոդը և այս տղամարդը կարող է ֆրիլանսեր լինել կամ ծրագրային ապահովման մասնագետ։ IT ընկերություններում դրես–կոդն ավելի մեղմ է և այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Սթիվ Ջոբսն ու Մարկ Զուքերբերգը նույնպես casual ոճն են նախընտրում։ Այնպես որ, ժամանակակից աշխարհում այս տղամարդը լիովին կարող է մի ամբողջ ընկերության սեփականատեր էլ լինել։ Բայց ամե դեպքում, անցնենք առաջ։

2. Դիագրամի մոտ կանգնած տղամարդը

Առաջին տպավորությունն այն է, որ նա ինչ–որ բան է սովորեցնում։ Նա բավական խիստ է հագնված, բայց ամեն դեպքում, ինչ–որ բան է պատմում լսարանին։ Արդյոք մեծ ղեկավարները նման բան անում են։ Դե իհարկե, ժամանակակից աշխարհում դա նույնպես շատ հաճախ է տեղի ունենում։ Փորձառու ղեկավարը հաճախ է դասախոսություններ կարդում իր աշխատակիցների համար՝ բիզնեսի առաջխաղացման մասին։ Բայց անցնենք առաջ։

3. Պատուհանի մոտ կանգնած տղամարդը

Այստեղ թե դիրքը, թե սեփական աշխատասենյակը, ինչի մասին վկայում է աթոռին կախված պիջակը, ակնարկում են այն մասին, որ այս տղամարդն է հենց բարձր պաշտոն զբաղեցնում։ Ավելին, արդեն ուշ գիշեր է, բայց նա չի շտապում տուն գնալ, քանի որ կենտրոնացած է ինչ–որ կարևոր որոշում կայացնելու վրա։ Դե ինչ, կարծում ենք, ամենահավանական տարբերակը հենց երրորդ տարբերակն էր։

(Visited 17 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: