Արտասահման գնալ-գալուց հետո միանգամից հայտնվեց դիրքերում. պատերազմական վիճակում գտնվող երկրի դեպքում սա լրջագույն բացթողում է
Սահմաններում վերջին լարվածությանը զուգահեռ Արծրուն Հովհաննիսյանի անակնկալ վերադարձը երեկ սոցցանցերում քննարկվող գլխավոր թեմաներից էր: Այդ կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում կարևոր մի արձանագրում կատարել: Մեր հարավային հարևան երկիր Իրանում զինվորական ծառայության մեջ
գտնվող անձանց դեպքում գործադրվում են չափազանց խիստ կանոններ: Զինվորական ծառայության մեջ գտնվող կադրային սպաներին՝ անկախ նրանց զինվորական աստիճանից, արգելվում է արտասահմանյան ուղևորությունների մեկնել: Անվտանգության նկատառումներով հիշյալ անձանց թույլատրվում է երկրից
հեռանալ միայն պաշտոնական գործուղումների կամ խիստ բացառիկ դեպքերում: Նման օրենք կարծես թե չի գործում պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում: Պատերազմից առաջ ու դրա ընթացքում ՊՆ-ում կարևոր պաշտոն զբաղեցրած ու այդ պաշտոնի բերումով խիստ գաղտնի տեղեկությունների ու
տվյալների տիրապետող զինվորական կադրային ծառայող Արծրուն Հովհաննիսյանը պատերազմից հետո հայտնվում է ԱՄՆ-ում ու երկար ժամանակ անց է կացնում արտասահմանում, իսկ սահմանային լարվածություններից ընդամենը ժամեր անց չգիտես ինչ հանգամանքով հայտնվում է դիրքերում ու
ֆեյսբուքյան լայվ է մտնում: Կասկածներ տարածելու կամ հավակնություններ կատարելու նպատակ չունեմ, բայց սա լավագույն դեպքում պատերազմական վիճակում գտնվող երկրի դեպքում անվտանգության առումով լրջագույն ու խիստ վտանգավոր բացթողում է: