Հինգ քայլ, որոնք կօգնեն ամռանը պահել քաշը վերահսկողության տակ ու խուսափել ավելորդ կիլոգրամների կուտակումից

Հինգ քայլ, որոնք կօգնեն ամռանը պահել քաշը վերահսկողության տակ ու խուսափել ավելորդ կիլոգրամների կուտակումից

Ամռանն ընդառաջ շատերը փորձում են ազատվել ավելորդ կիլոգրամներից ու կարգի բերել կազմվածքը, սակայն անգամ ցանկալի արդյունքին հասնելու դեպքում այն պահպանելն այդքան էլ հեշտ չի լինում և շատ հաճախ կարճ ժամանակ անց կորցրած կիլոգրամները վերադառնում են։ Նման խնդիրներից խուսափելու համար բժիշկ-

ներզատաբան Կատերինա Յանգն իր ինստագրամյան էջում ներկայացրել է հինգ պարզ քայլ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պահել քաշը վերահսկողության տակ ու խուսափել գիրացումից։

Բավարար քանակությամբ հեղուկ

Օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելը շատ կարևոր է քաշի պահպանման համար, ուստի առավոտյան արթնանալուն պես մասնագետները խորհուրդ են տալիս 1-2 բաժակ գոլ ջուր խմել, որն ավելի օգտակար դարձնելու համար կարելի է կիտրոն, կոճապղպեղ կամ անանուխ ավելացնել։ Բացի այդ, չի կարելի

մոռանալ նաև օրվա ընթացքում պարբերաբար ջուր խմելու կարևորության մասին։ Ամռանը հարկավոր է օրական 1,5 լիտր ջուր խմել, իսկ սննդի ընդունման ժամերի միջև խմել անանուխով թեյ կամ մասուրի թուրմ, որոնք նվազեցնում են այտուցների մակարդակը և կարգավորում են լեղածորանների աշխատանքը։.

Ճիշտ սննդակարգ

Ամռանը կարելի է գտնել մեծ քանակությամբ թարմ հատապտուղներ, մրգեր ու բանջարեղեն, որոնք սննդակարգում ներառելը կօգնի վերահսկողության տակ պահել քաշն ու խուսափել ավելորդ կիլոգրամներից։ Թարմ բանջարեղենից ու կանաչեղենից բացի սննդակարգում պետք է պարբերաբար ներառել նաև միս, ձուկ և թռչնամիս, մինչդեռ գազավորված ըմպելիքներն ու հյութերը հարկավոր է բացառել, քանի որ դրանք հարուստ են շաքարով ու չեն պարունակում օգտակար վիտամիններ։

Ֆիզիկական ակտիվություն

Մասնագետները խորհուրդ են տալիս օրական առնվազն կես ժամ զբոսնել։ Ընդ որում՝ առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է համատեղել զբոսանքը ֆիզիկական ակտիվության հետ։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրական 20-45 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին։ Շատ օգտակար կարող

են լինել պարերը, լողը, տարատեսակ խաղերն ու անգամ այգում աշխատելը։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգնում է գլյուկոզային հայտնվել բջիջներում առանց ինսուլինի մակարդակի բարձրացման, ինչի շնորհիվ քաշի նվազման գործընթացն ավելի արագ է տեղի ունենում։

Առողջ քուն

Քնից առավելագույնս օգուտ ստանալու համար հարկավոր է սովորել քուն մտնել մինչ կեսգիշեր։ Այս դեպքում օրգանիզմը հնարավորինս շատ մելատոնին կստանա, իսկ կորտիզոլի մակարդակը կմնա նորմայի սահմաններում։ Բացի այդ, կեսգիշերից հետո քնելն ստիպում է մարդուն ավելի շատ ուտել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կեսգիշերից հետո արթուն մնացած յուրաքանչյուր ժամի դիմաց հաջորդ օրը մարդը մոտ 150 կկալ ավել է օգտագործում։

Հանգիստ

Քաշի ավելացումից խուսափելու համար շատ կարևոր է նաև հանգիստը։ Օրական առնվազն հինգ րոպե որևէ հանգստացնող տեխնիկային տրամադրելը կօգնի ակտիվացնել պարասիմպաթիկ նյարդային համակարգը, որը կարգի է բերում օրգանիզմը սթրեսից հետո, նվազեցնում է անհանգստության մակարդակը, ինչպես նաև կարգավորում է մարսողությունը, արյան մեջ շաքարի մակարդակն ու քունը։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: