Հայերեն (Գրաբար)
Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն։
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառ յաւիտեանս
Ամէն
Խնդրում եմ, Տեր, օգնիր մեզ, մենք քո կարիքն ունենք
Տեր իմ, խափանիր չարը, թույլ մի տուր որ այն մորմոքի մեր հոգին, ու շեղի մեզ բարի գործերիս Տեր, հեռու պահիր ստից ու կեղծիքից, դրանք չարիք են միայն բերում, հարազատներիս հավատարիմ:
Եվ ամոթով չմնանք մենք` Քեզ հավատացողներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք` Քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ եւ փրկության ժառանգորդներ:
Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր Փրկիչ Աստված, Քո Մեծ Անվան փառավորության համար, Տե՛ր, փրկի՛ր մեզ եւ քավի՛ր մեր մեղքերը, Քո Սուրբ Անվան համար: Սուրբ եւ Պատվական Խաչիդ հովանու տակ պարսպված եւ խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած եւ Քեզ հուսացող ժողովրդին: Փրկի՛ր մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներից:
Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք Քեզ, Հորդ եւ Սուրբ Հոգու հետ միաժամանակ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Պահպանիր բոլոր նրանց, ում սիրում եմ, հեռու պահիր նրանց հիվանդությունից և չարից: Տեր, խոնարհվում եմ քո առաջ.ԱՄԵՆ