ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԿՐՏԵԼ Է ԴՍՏԵՐԸ․ ՈՎ Է ԿՆՔԱՀԱՅՐԸ

ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԿՐՏԵԼ Է ԴՍՏԵՐԸ․ ՈՎ Է ԿՆՔԱՀԱՅՐԸ

Երգչուհի Սիլվա Հակոբյանը եւ նրա ամուսինը՝ Նորայրը, մկրտել են իրենց դստերը՝ Միլային։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում պատկերված են Սիլվան, նրա ամուսինը, դուստրը, մկրտության կնքահայր՝ հայտնի վարսահարդար, ռուսաստանաբնակ  Գեորգի Կոտն ու նրա կինը։ Lուսանկարներին կից  երգչուհին գրել է․ «Թող Աստծո օրհնությունը մշտապես քեզ հետ լինի, իմ Միլա»։

Երգչուհին և ամուսինը ընտրել են Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցին։ Փոքրիկի կնքահայրը Ռուսաստանում հայտնի ազգությամբ հայ վարսահարդար, Վարսահարդարման արվեստի աշխարհի չեմպիոն Գեորգի Կոտն է։

«Գեորգիի հետ շատ մտերիմ ենք։ Նա միշտ ասում էր, որ կլինի մեր երրորդ երեխայի կնքահայրը։ Այդպես էր ասում՝ մտածելով, որ առաջին, երկրորդ երեխայի կնքահայրը բարեկամներից մեկն է լինում, բայց ես ու Նորայրը որոշեցինք, որ նա կլինի մեր աղջկա կնքահայրը։ Կարծում եմ՝ Միլան իրենից շատ բան ունի սովորելու, քանի որ իսկապես շատ լավ մարդ է։ Երբ ասացի իրեն մեր որոշման մասին, շատ էր երջանկացել»,– քավորի ընտրության մասին ասել է երգչուհին։

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: