Հորոսկոպի այս նշանները բոլորից շատ են սխալվում սիրո հարցում
Խոյերը սիրում են լինել ամենալավը ՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական առումով: Նրանք կարող են ժամադրվել ինչ-որ մեկի հետ ՝ պարզապես ուշադրության կենտրոնում գտնվելու կամ ուրիշներին ցույց տալու համար, որ իրենց հաջողվել է գրավել սիրված անձնավորությանը: Հետեւաբար, Խոյը հաճախ սիրահարվում է ոչ թե հենց զուգընկեր ունենալու համար, այլ հասարակության մեջ նրա կարգավիճակի ու դիրքի համար:
Երկվորյակները պետք է անընդհատ շրջապատված լինեն մարդկանցով, քանի որ նրանք ատում են միայնությունը: Դրա պատճառով Երկվորյակները շտապում են սիրահարվել գոնե մեկին ու սկսել հանդիպել նրա հետ, որպեսզի իրենց միայնակ ու դժբախտ չզգան: Հենց այդ պատճառով է որ հաճախ են սխալվում սիրո հարցում:
Խեցգետինները շատ զգացմունքային և դյուրահավատ մարդիկ են, ովքեր հակված են սիրահարվել նրանց, ովքեր նույնիսկ ամենաչնչին ուշադրություն են դարձնում նրանց: Այս նշանի ներկայացուցիչները խստորեն կապված են իրենց զուգընկերոջ հետ, այդ պատճառով նրանք մնում են կոտրված սրտով: Նրանց կողակիցը, որպես կանոն, կա՛մ խաղում է իրենց զգացմունքների հետ, կա՛մ հեռանում ՝ մեղադրելով Խեցգետիններին: