ՀԵՐՈՍ ՇՈՒԼԻԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ԵՐԳԵԼ Է ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԵՐՈՍ ՇՈՒԼԻԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ԵՐԳԵԼ Է ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ համացանցը ողողված էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի շքեղ հարսանեկան արարողության լուսանկարներով:

Նրա հարսնացուն հայտնի գործարարներ Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհի է՝ Օլյա Հայրապետյանը: Երեկ Գյումրիում մեկ այլ հարսանեկան արարողություն էր նաև, որը, սակայն, առավել համեստ էր: Ամուսնացան ապրիլյան պատերազմի հերոս Շուլի Հակոբյանն ու նրա սիրեցյալը՝ Անուշիկը: Հանդիսությանը հերոսի հետ  երգել են Դավիթ Ամալյանն  ու Արսեն Գրիգորյանը՝ կատարումը նվիրելով մեր զինվորներին:

Հիշեցնենք, որ գյումրեցի սերժանտ Շուլի Հակոբյանն իր գործողություններով աչքի էր ընկել 2016 թ. ապրիլի 4-ին՝ Թալիշի ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս: Կես ժամվա ընթացքում տղան երեք հատ T

72 էր խոցել, խփել 6 տանկ: Շուլին Ապրիլյան պատերազմում հերոսական սխրանքի համար Մարտական Խաչ կոչմանն է արժանացել: Իսկ արցախյան վերջին պատերազմում, հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհվեց  երգահան Դավիթ Ամալյանի որդին`Վարդանը։

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: