Հորմոններ. նշաններ, որոնք վկայում են դրանց մակարդակի բարձրացման կամ նվազման մասին. բաց մի թողեք

Հորմոններ. նշաններ, որոնք վկայում են դրանց մակարդակի բարձրացման կամ նվազման մասին. բաց մի թողեք

Հորմոններն ակտիվ նյութեր են, որոնք մասնակցում են օրգանիզմի բոլոր գործառույթների կարգավորմանը: Դրանք սինթեզվում են տարբեր օրգաններում, այդ թվում՝ վահանաձև գեղձի, հիպոֆիզի, երիկամների, սեռական գեղձերի, ձվարանների կողմից: Դրանց մակարդակից կախված են օրգանիզմի մի շարք գործառույթներ՝ վերարտադրողական առողջություն, ախորժակ, սեռական ցանկություն, զարգացում և այլն: Հորմոնալ հավասարակշռությունը մեծապես ազդում է նաև մաշկի որակի վրա:

Անդրոգեններ: Արական հորմոններ արտադրվում են նաև կնոջ օրգանիզմում: Դրանց մակարդակի բարձրացումը բացասաբար է ազդում մաշկի վիճակի վրա՝ առաջ բերելով մի խումբ խնդիրներ, խթանելով ճարպագեղձերի և քրտնագեղձերի աշխատանքը: Անդրոգենների մակարդակի նվազումը և բարձրացումը

վկայում են առողջական խնդիրների մասին՝ մակերիկամների կեղևի հիպերպլազիա, ուռուցքի առկայություն, երիկամային անբավարարություն, պրոստատիտ: Անդրոգենների մակարդակի նվազումը նորմայից կարող է որոշակի դեղամիջոցների ընդունման հետևանք լինել:

Անդրոգենների մակարդակի բարձրացման դեպքում նկատվում են անկանոն դաշտանային ցիկլ, մաշկի չորացում, գրգռվածություն, մազեր դեմքին և կրծքերին, ձայնի ցածրացում, ակտիվություն, այդ թվում՝ սեռական:

Անդրոգենների մակարդակի նվազման դեպքում նկատվում են սեռական ցանկության բացակայություն, անկանոն դաշտանային ցիկլ, առատ քրտնարտադրություն, մաշկի յուղոտություն:

Էստրոգեն: Կնոջ օրգանիզմում այս հորմոնը պատասխանատու է մի շարք կարևոր գործառույթների համար, այդ թվում՝ մայրանալու և վարքի որոշակի առանձնահատկությունների համար: Էստրոգենի բավարար մակարդակն անհրաժեշտ է մազերի և մաշկի առողջության համար: Այս հորմոնի մակարդակի բարձրացումը կարող է ավելորդ քաշի պատճառներից մեկը լինել, սպառնալ վիժման վտանգով:

Էստրոգենի մակարդակի բարձրացման դեպքում կարող են նկատվել շնչահեղձություն, սրտի հետ կապված խնդիրներ, քաշի կտրուկ ավելացում, երակային ցանց ոտքերին:

Էստրոգենի մակարդակի նվազման դեպքում կարող են նկատվել մազաթափություն, սովի մշտական զգացում, սեռական ակտիվության նվազում և այլն:

Լյուտեինացնող հորմոն: Այս հորմոնի բարձր մակարդակն առաջ է բերում օվուլյացիա: Լյուտեինացնող հորմոնի մակարդակի բարձրացումն ու նվազումը պայմանավորված են որոշակի առողջական խնդիրների առկայությամբ՝ հիպոֆիզի խնդիրներ, ձվարանների պոլիկիստոզ, էնդոմետրիոզ, երիկամների հիվանդություններ, գենետիկ հիվանդություններ, անորեքսիա:

Լյուտեինացնող հորմոնի մակարդակի բարձացման դեպքում կարող են նկատվել գլխացավ, շնահեղձություն, ինքնազգացողության, դաշտանային ցիկլի խնդիրներ:

Լյուտեինացնող հորմոնի մակարդակի նվազման դեպքում առաջանում է նյութափոխանակության հետ կապված խնդիրներ, մարմնի զանգվածի՝ չափից շատ նվազում կամ ավելացում, անկանոն դաշտանային ցիկլ:

Ֆոլիկուլխթանիչ հորմոն: Պատասխանատու է սեռական գեղձերի աշխատանքի կարգավորման, ֆոլիկուլի ձևավորման, հասունացման, էստրոգենի սինթեզին օժանդակելու համար: Այս հորմոնն առավելագույն մակարդակի է հասնում դաշտանային ցիկլի կոնկրետ փուլում՝ առաջ բերելով ձվազատում: Հորմոնի մակարդակի խախտումները կարող են վկայել հիպոֆիզի խանգարումների, երիկամների հիվանդության, արյունահոսությունների, ալկոհոլիզմի, պոլիկիստոզի առկայության մասին:

Ֆոլիկուլխթանիչ հորմոնի մակարդակի բարձրացման դեպքում նկատվում են դաշտանային ցիկլի բացակայություն մի քանի ամիս շարունակ, կամ արյունահոսություն, որը կապված չէ ցիկլի հետ, սեռական ուղիների վարակիչ և քրոնիկական հիվանդություններ, գլխացավ:

Ֆոլիկուլխթանիչ հորմոնի մակարդակի նվազման դեպքում նկատվում են անկանոն դաշտանային ցիկլ կամ դրա բացակայություն, սեռական ուղիների վարակիչ և քրոնիկական հիվանդություններ:

Պրոգեստերոն: Այս հորմոնի մակարդակն օրգանիզմում բարձրանում է դաշտանային ցիկլի երկրորդ կեսի ընթացքում: Այն ազդում է օրգանիզմի մի շարք գործառույթների վրա, այդ թվում՝ նյարդային համակարգի, ճարպագեղձերի և կաթնագեղձերի վրա:

Պրոգեստերոնի մակարդակի բարձրացումը կարող է ներքին արյունահոսության, դեղին մարմնի կիստայի, երիկամային անբավարարության պատճառ դառնալ: Այս հորմոնի ցածր մակարդակը կարող է վկայել ձվազատման բացակայության, բորբոքային գործընթացների և չզարգացող հղիության մասին:

Պրոգեստերոնի մակարդակի բարձրացման դեպքում կարող են նկատվել ցավ ձվարաններում, դաշտանային ցիկլի խանգարում, նյարդային վիճակ, հակվածություն դեպրեսիայի:

Պրոգեստերոնի մակարդակի նվազման դեպքում կարող են նկատվել երկար դաշտանային ցիկլ կամ դրա բացակայություն, սեռական ակտիվության բարձրացում, եղունգների թուլություն:

Պրոլակտին: Արտադրվում է հիպոֆիզում, մասնակցում բազմաթիվ գործառույթների, խթանում մայրական կաթի արտադրությունը, աղի և ջրի հավասարակշռմանը: Այս հորմոնի մակարդակի բարձրացումը կարող է վկայել ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի, հիպոֆիզի ուռուցքների, արթրիտի, վիտամինների անբավարար մակարդակի մասին: Դրա մակարդակի նվազումը կարող է հիպոֆիզի հիվանդությունների հետևանք լինել:

Պրոլակտինի մակարդակի բարձրացման դեպքում կարող են նկատվել ցավ կրծքերում, որը կապված չէ դաշտանային ցիկլի հետ, գլխացավ, հոդացավեր, անկանոն դաշտանային ցիկլ:

Պրոլակտինի մակարդակի նվազման դեպքում նկատվում են առատ քրտնարտադրություն, ծարավ, նշաններ, որոնք բնորոշ են տեստոստերոնի մակարդակի նվազմանը:

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: