Վատ բառը․․․ցանկապատ

Ցանկապատին վատ բառ գրեցին: Մարդիկ անցնում էին կողքով ու ծիծաղում: Նրանք, ովքեր դեռևս խիղճ ունեն՝ մի կողմ էին շրջում դեմքերը: Լավ է, որ երեխաները դեռ ամեն ինչ չէ, որ հասկանում են:

Ամաչեց ցանկապատը: Հայացքը դեպի երկինք հառեց ու խնդրեց.
— Ավելի լավ է այրես ինձ, քան տանեմ այս ամենը… Ամաչում եմ մարդկանցից:

Մռայլվեց երկինքը: Մութ ամպեր կուտակվեցին: Կայծակ որոտաց ու տեղատարափ անձրև սկսվեց: Իսկ երբ ամպրոպն ավարտվեց, բոլորը տեսան, որ ցանկապատը կանգուն էր մնացել:

Միայն թե ամբողջովին մաքրվել էր, հորդառատ անձրևը լվացել էր վատ բառը: Իսկ կայծակն այն մարդու տանն էր հարվածել, ով գրել էր այդ բառը: Լավ է դեռ ինքը հրաշքով ողջ էր մնացել: Բայց արդյո՞ք ոչ մինչև հաջորդ կայծակը:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

(Visited 38 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: