Շվեյցարացի բժիշկների դիետան

Շվեյցարացի բժիշկների դիետան

Դեմոլի դիետան հանդիսանում է ամենաանվնասներից մեկը և հատկապես հարմար է նրանց համար, ովքեր վարում են ակտիվ կյանք և չեն կարող իրենց խիստ դիետաներ թույլ տալ: Շնորհիվ այն բանի, որ այս դիետան խորհուրդ է տրվում բժշկի կողմից, նրանում հաշվարկված են օրգանիզմի աշխատանքի բոլոր առանձնահատկությունները, և չունեն ոչ մի խիստ կանոն:

Այս դիետան առավել արդյունավետ է միջսեզոնային ժամանակաշրջանում: Մասնագետները խորհուրդ են տալիս անցկացնել այն տարեկան 4 անգամ՝ դեկտեմբերի, մարտի, հունիսի և սեպտեմբերի սկզբին: Եթե այս դիետան պահեք 4 օր անընդմեջ, ապա կազատվեք 3-4 կիլոգրամից:

Շվեյցարացի բժշկի դիետայի սկզբունքային տարբերությունը մյուսներից կայանում է նրանում, որ այն խոստանում է ավելորդ քաշից արագ ազատում և ամենագլխավորը, առանց օրգանիզմին վնաս հասցնելու:

Դեմոլի դիետայի կանոնները

1. Պետք է օրական խմել 1.5 լիտրից ոչ պակաս ջուր:

2. Կերակուրը պետք է ընդունել փոքր չափաբաժիններով . օրական 4 անգամ:

3. Սպիրտային և գազավորված ըմպելիքները բացառել:

4. Օրվա մեջ կարող եք ուտել օսլա չպարունակող բանջարեղեն և միրգ:

Բժիշկ Դեմոլը կազմել է նաև այն մթերքների ցուցակը, որը պետք է օգտագործեք դիետայի ընթացքում:

Օրվա մթերքները՝ ըստ Դեմոլի դիետայի

1. 300 գ խաշած միս/ձուկ կամ մի քանի հատ ձու

2. 0.5 լ կաթ կամ այլ կաթնամթերք՝ 1-2 տոկոս յուղայնությամբ

3. Շաքարավազ – 7 թ/գ

4. Կաթնաշոռ – 5-9 տոկոս յուղայնությամբ – 50 գ

5. Ամբողջական հատիկավոր հաց – 4 գ

6. Պաստա – 100 գ

7. Բուսայուղ – 50 մլ

8. Բանջարեղեն/միրգ – անսահմանափակ

Ցանկալի արդյունքի հասնելու համար ոչ մի դեպքում ինքնուրույն ոչինչ մի ավելացրեք այս ցուցակին և եթե կան այս ցուցակում այնպիսի մթերքներ, որոնք Դուք չեք սիրում, ուղղակի ջնջեք դրանք:

(Visited 7 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: