Միհրան Պողոսյան․Դուք այնքան ապիկար վախկոտներ ենք, որ նույնիսկ 8-9 անկախ ու անաչառ դատավոր չեք հանդուրժում․․.

«Հանցագործը պոզով-պոչով չի լինում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միհրան Խողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա ՀՀ քրեական օրենսգրքի 342.1-րդ հոդվածն է, որով որպես հանցագործություն է նախատեսված բաշխման արդյունքներին վերաբերող տվյալները փոփոխելու նպատակով դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելը։

Հիշեցնեմ, որ գործերի բաշխման համակարգչային ծրագրի առկայությունը և դրան միջամտելը որպես հանցագործություն նախատեսված լինելը լուրջ գլխացավանք է «իշխանության» համար, քանի որ սրանք ազատորեն չեն կարողանում քրեական գործերն ու կալանքի միջնորդությունները դատարաններում հանձնել իրենց նախընտրած չվնգստացող Դանիելյան Վաչե /Հրաչ/ Արմինեովնաներին։

Կարո՞ղ եք գուշակել թե ի՞նչ են որոշել համարյա գոմից դուրս եկած մեր հարգարժան ԲԴԽ անդամը, նույնքան հարգարժան գիտնական անդամներն ու իշխանությունը…

Դե բռնվեք, սրանք որոշել են ՀՀ դատարաններից /առնվազն վերաքննիչ քրեական ու առաջին ատյանի դատարանից/ ուղղակի՝ այսինքն տուպՕ, վերացնել դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ԾՐԱԳԻՐԸ ու դրանից հետո առաջնորդվել չկա ծրագիր, չկա դրան միջամտություն սկզբունքով…Չէ, բայց դուք իրոք այնքան ապիկար վախկոտներ ենք, որ նույնիսկ 8-9 անկախ ու անաչառ դատավոր չեք հանդուրժում, բա ո՞նց եք պատրաստվում ձեր պատիժը կրել…»:

(Visited 52 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: